Ստեղծվել է արտակարգ դատարան՝ «Սասնա ծռերի» գործը քննելու համար, ինչը կոնվենցիայի խախտում է. Հայկ Ալումյան. «Փաստինֆո»

Լուրեր

24.05.2026 | 17:24
Մի զինատեսակ կա, որ հազիվ-հազիվ, մի կերպ հասցնելու ենք Հրապարակ ու դա մնալու ա էնտեղ․ Փաշինյանը նոր մանրամասներ է հայտնել մայիսի 28-ին սպասվող շքերթի վերաբերյալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:09
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Էրեբունիում. ՈՒՂԻՂ
24.05.2026 | 17:08
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Էջմիածնում է․ ՈւՂԻՂ
24.05.2026 | 16:23
Զինված անձը կրակ է բացել Սպիտակ տան մոտ և սպանվել Գաղտնի ծառայության աշխատակիցների կողմից
24.05.2026 | 15:50
Տեղամասային կենտրոնի փոփոխություն՝ օնլայն դիմումով․ ԿԸՀ-ի պարզաբանումը
24.05.2026 | 15:18
Ռուսաստանը գիշերը «Օրեշնիկ» է կիրառել․ Զելենսկի
24.05.2026 | 15:05
Եկեղեցու սպասավորները իշխանությունների կողմից ենթարկվում են հետապնդումների ու ազատազրկման․ Գարեգին Բ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 14:33
Ամենաուշը 2 տարուց մենք կունենանք Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացված վիճակ․ Նիկոլ Փաշինյան
24.05.2026 | 14:21
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով
24.05.2026 | 13:50
Ford-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում
24.05.2026 | 13:34
Ես, որպես պաշտոնյա, ԵՏՄ-ի շրջանակում բավականին մեծ ազդեցություն ունեմ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 13:20
Կարելի՞ է քվեարկել ժամկետանց անձնագրով. պարզաբանում է Նելլի Դավթյանը
24.05.2026 | 13:02
Ես օգնել եմ, որ պատերազմը կանգնի․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 12:35
Ահազանգ է ստացվել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
24.05.2026 | 11:59
Հրդեհ Երևանի Հրանտ Վարդանյան փողոցում
Բոլորը

«Սասնա Ծռեր-1» քրեական գործով ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատարանին։ Ըստ նրա՝ գործը դատավոր Մեսրոպ Մակյանի վարույթում հայտնվելու հանգամանքները կասկածներ են առաջացնում դատավորի անաչառության վերաբերյալ. տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Բացի այդ, տվյալ դեպքում՝ Մեսրոպ Մակյանի նախագահությամբ դատարանի կազմի ձևավորումը չի համապատասխանում մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված «օրենքի հիման վրա ստեղծված դատարան» չափանիշին։

Պաշտպանը նշեց, որ դեպքը, որի առթիվ հարուցվել է քրեական գործը, տեղի է ունեցել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանի՝ դատական տարածքում։

«Եթե ՀՀ որևէ պետական մարմին որոշում կայացներ՝ այս գործը Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի քննությանը հանձնելու մասին, ապա այդ քննությունն ուղղակիորեն կհակասեր Եվրոպական կոնվենցիայի 1-ին կետին։

Առավել ևս, եթե գործի քննությունը ոչ միայն տեղափոխվեր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իարվասության դատարան, այլ նաև հանձնարարվեր նախապես որոշված որևէ կոնկրետ դատավորի, օրինակ Ձեզ, ոչ ոքի մոտ կասկած չէր առաջանա, որ այդ եղանակով ձևավորված դատարանի կողմից գործի քննությունը հանդիսանում է Կոնվենցիայի 6-րդ հդովածի 1-ին կետի ամենաակնհայտ խախտում»- դատարանում հայտարարեց փաստաբանը։

Հայկ Ալումյանի դիտարկմամբ՝ տվյալ դեպքում այդ ամենը տեղի է ունեցել հենց այդպես, սակայն քողարկվել է դատավորի՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարան գործուղելու մասին ԴՆԽ որոշմամբ, որը չի փոխում տեղի ունեցած անօրինության էությունը։

«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Դուք այս դատարան եք գործուղվել՝ հենց հատկապես Սասնա Ծռերի գործը, ավելին՝ հենց հատկապես գործից առանձնացված այս մասը քննելու համար։ Այդ մասին են վկայում, մասնավորապես, ԶԼՄ-ների հրապարակումները, որտեղ գործի հենց այս մասը Ձեզ հանձնարարելու մասին գրված է եղել շատ ավելի շուտ, քան պաշտոնական տեղեկատվությամբ, «իբրև թե պատահականության սկզբունքով», մակագրվել է Ձեզ»,- ասաց փաստաբանը։

Ըստ նրա՝ այն, որ դատավորը գործուղվել է հնց հատկապես այդ գործը քննելու համար, պարզորոշ երևում է նաև ՀՀ դատական օրենսգրքի 14-րդ հոդվածի 3-րդ մասից, որտեղ ասված է. «Այն դեպքում, երբ տվյալ դատարանում գործը չի կարող քննվել դատարանում դատավորների թվի՝ օբյեկտիվորեն առաջացած անբավարարության հետևանքով, դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ դատավորը կարող է մինչև 6 ամիս ժամկետով գործուղվել նույն ատյանի դատարան»։

Այս նորմից, որի վրա հենվել է ԴՆԽ-ն՝ դատավորին գործուղելու մասին որոշում կայացնելիս, երևում է, որ դատավորը գործուղվել է կոնկրետ գործի քննության համար։ Այսպիսով, սույն գործի ընդդատությունը դատավորին գործուղելու քողի տակ կամայականոերն փոխվել է, ինչի արդյունքում ձևավորվել է կոնկրետ այս գործը քննելու համրա նախատեսված դատարան։ Ընդ որում, ինչպես պարզվել է նախորդ դատական նիստում դատարվորը, ըստ պաշտպանի, տվել է իր համաձայնությունը՝ այս գործը քննելու համար։

«Ստացվում է, որ Ձեր համաձանությամբ ձևավորվել է արտակարգ դատարան՝ սույն գործը քննելու համար, որում դուք իրականացնում եք նախագահող դատավորի դերը»,- ասաց փաստաբան Հայկ Ալումյանը։

Դատարանը, խորհրդակցական սենյակում քննարկելով ինքնաբացարկի միջնորդությունը, քիչ առաջ մերժեց այն։