Ուսանողների դասադուլը և պաշտպանության նախարարի ծառատունկը

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մինչ Երևանում ուսանողները դասադուլ են անում՝ պահանջելով չփոփոխել զինծառայությունից տարկետման գործող կարգը և այս հարցի քննարկման նպատակով ցանկանում են հանդիպել Պաշտպանության նախարարի հետ, այսօր առավոտյան ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը մեկնել է Տավուշի մարզ, որտեղ սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում մասնակցել է գյուղի դպրոցի հարևանությամբ կառուցված պաշտպանիչ պատի երկայնքով իրականացված  ծառատունկին: Միջոցառման ընթացքում Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցի ուսուցիչներից նախարարին հարց են ուղղել Երևանում ընթացող դասադուլի մասին, ինչին ի պատասխան Վիգեն Սարգսյանն ասել է .«Իսկ ո՞վ է ասում, որ գիտությամբ զբաղվողը  զենք բռնել չպետք է կարողանա»:

Նշենք, որ ուսանողները, ովքեր այս պահին հանդիպում են ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ, պահանջում են հանդիպում նաև ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի հետ՝ լրատվամիջոցների ներկայությամբ և հանդիպման առցանց հեռարձակման պայմանով: Այս պայմանը, սակայն, երեկ Պնախարարությունում, ըստ ուսանողների, չեն ապահովել, ուստի դասադուլավորները հրաժարվել են ՊՆ նախարարության հանդիպման առաջարկից: