30 Մայիս 2017 | 10:42
Հրաձգություն Երևանում․ դռան ու պատուհանների ուղղությամբ կրակողը բերման է ենթարկվել
Մայիսի 29-ին՝ ժամը 21-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Օհանովի փողոցի 2 շենքի մի բնակչուհի և հայտնել, որ մի անծանոթ տղամարդ զենքը ձեռքին կրակում է դռանը և պատուհաններին․ տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը։ Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը՝ 20.55-ին, …