Թուրքիայի վարչապետը ԱՄՆ-ում կբարձրացնի Գյուլենի արտահանձման հարցը

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ԱՄՆ մեկնելուց առաջ, մամուլի  ասուլիս է տվել, որտեղ խոսել է իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենի արտահանձման մասին, ում Թուրքիայի իշխանությունները մեղադրում են երկրում իրականացված  ռազմական հեղաշրջման փորձի մեջ. փոխանցում է ermenihaber-ը:

«Գյուլենի արտահանձման նպատակով  ամեն ինչ արեցինք: Նրա  վերաբերյալ փաստաթղթերը արդեն սենյակներ են զբաղեցնում: Եթե այդքան փաստաթղթերին ընթացք չի տրվում, ուրեմն նշանակում է այստեղ այլ խնդիր կա: Կարծում եմ, որ մենք նույնիսկ չափից ավելի շատ  փաստաթղթեր  տրամադրեցինք: Այդ իսկ պատճառով ակնկալում ենք, որ ԱՄՆ-ի դատաիրավական համակարգը  գործի դնելով  օրենքը, անհրաժեծտ քայլերը կանի»,-ըստ թուրքական «Yeniasya» լրատվամիջոցի՝ ասել է Թուրքիայի վարչապետը:

Յըլըդըրըմը նշել է, որ ԱՄՆ-ը կատարելիք այցի ընթացքում ամերիկացի պաշտոնյանների հետ կքննարկի նաև Սիրիայի քրդական ուժերի խնդիրը, որը հանդիսանում է խնդրահարույց հարց թուրք-ամերիկյան հարաբերություններում: Կքննարկվի նաև Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակը:

Նշենք, որ Յըլդըրըմի հետ ԱՄՆ են մեկնելու Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը: