Անվճար դասագրքերով ապահովելու «բեռը». «Փաստ»

Լուրեր

10.09.2026 | 13:18
Ջերմաստիճանը կբարձրանա․ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
10.09.2026 | 13:09
ՆԳ նախարարը՝ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին
10.09.2026 | 12:58
Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով
10.09.2026 | 12:52
Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցը «հիանալի» է անվանել
10.09.2026 | 12:43
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 20 վագոն գարի և 21 վագոն ցորեն
10.09.2026 | 12:34
ԱԴԾ-ն ձերբակալել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության աշխատակցին՝ պետական դավաճանության մեղադրանքով
10.09.2026 | 12:25
ԿԿՀ-ն հրաժարվել է վարույթ հարուցել․ Փաշինյանի դեմ 11 դրվագով դիմում էր ներկայացվել
10.09.2026 | 12:22
Երևանի կենտրոնում կրպակներ են քանդում․ ՈՒՂԻՂ
10.09.2026 | 12:17
Ուկրաինան հարձակվել է Մախաչկալայի նավահանգստի վրա․ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է թատրոնի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 12:08
Բյուրեղավանի խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի արձանագրվել
10.09.2026 | 12:00
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը // «Լամբադա» կամուրջն այսօրվանից փակ է․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 11:52
Նորվեգիայի վարչապետը հայտարարել է, որ Մոլդովայում ԱԹՍ-ն «գրեթե հարվածել է» Զելենսկիի ինքնաթիռին
10.09.2026 | 11:43
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ
10.09.2026 | 11:35
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի ԱՄՆ միջանկյալ «ընտրություններից անմիջապես հետո»
10.09.2026 | 11:26
Մեղրիի համայնքապետը կալանավորվել է
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել էր Սահմանադրական դատարան՝ դասագրքերի համար վճարվող գումարների սահմանադրականության վերաբերյալ: ՄԻՊ–ը մասնավորապես ընդգծել էր. ««Կրթության մասին» ՀՀ օրենքն ամրագրում է դասագրքերի անվճար տրամադրում միայն 1–ից 4–րդ դասարանի աշակերտների համար, իսկ 4–րդից բարձրերի համար սահմանված են վճարներ: Մինչդեռ, համաձայն Սահմանադրության, պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է: Ստեղծված իրավիճակում, փաստորեն, սահմանելով «թաքնված վճարներ», վտանգվում է անվճար ջնակարգ կրթություն ստանալու երեխայի սահմանադրական իրավունքը»:

Հարցի շուրջ փորձեցինք պարզաբանում ստանալ Կրթության և գիտության նախարարությունից, մասնավորապես՝ կիսո՞ւմ են արդյոք ՄԻՊ–ի մտահոգությունը:

ԿԳՆ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Լուսինե Գրիգորյանն այդքան էլ չի կիսում ՄԻՊ–ի այն դիրքորոշումը, թե վտանգվում է անվճար միջնակարգ կրթություն ստանալու երեխայի սահմանադրական իրավունքը:

«Այդքան էլ համակարծիք չեմ: Կախված երկրի ֆինանսական վիճակից, յուրաքանչյուր երկրի անվճար կրթության եզրերը տարբեր են: Հիմա ՀՀ–ն այս պահին բացի դասագրքերից մատուցում է նաև կրթական ծառայություններ: Պետությունը հիմնել է ՊՈԱԿ–ներ՝ անվճար միջնակարգ կրթությունն ապահովելու համար»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Լ. Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է «թաքնված վճարներ» եզրույթին, ԿԳՆ պաշտոնյան նշեց. «Ես որևիցե պաշտոնական դիրքորոշում չեմ կարող հայտնել: Մենք էլ ենք սպասում եզրակացությանը, և ըստ այդմ՝ օրենսդրական փոփոխություններով հանդես կգանք: Ուզում եմ տեղեկացնել, որ մինչև ՄԻՊ–ի՝ Սահմանադրական դատարան դիմելը, նոր Սահմանադրության փոփոխությունների հետ կապված ԿԳՆ–ն պարզաբանումներ ստանալու համար դիմել է սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդին: Մասնավորապես՝ արդյո՞ք անհրաժեշտություն կա օրենքներով սահմանել անվճար ուսուցում հասկացությունը, ի՞նչ ողջամիտ սահմաններում պետք է ապահովվի անվճար՝ մասնավորապես միջնակարգ կրթություն ստանալու իրավունքը, որով նաև կերաշխավորվեն անձի իրավաչափ սպասելիքները: Այդ խորհրդի նիստը կայացել է, և մենք սպասում ենք եզրակացությանը: Այն մեծապես կօգնի, որ «Կրթության», «Հանրակրթության» և «Բարձրագույն կրթության» մասին օրենքներով մենք սահմանենք անվճար կրթություն հասկացությունը: Միջազգային փորձը տարբեր է՝ բարձր կենսամակարդակ ունեցող երկրներում անվճար կրթության մեջ ներառվում են ոչ միայն դասագրքերը, այլև գրենական պիտույքները, նաև սնունդը, տրանսպորտի վճարները: Այս պահին չեմ կարող ասել, թե մեր պետական բյուջեի վրա անվճար դասագրքերով ապահովելը որքան բեռ կլինի: Սահմանադրական դատարանի վճռից ամեն ինչ պարզ կլինի»:

Հարցին, թե այնուամենայնիվ, կիսո՞ւմ եք կոնկրետ դասագրքերի վերաբերյալ նշված մտահոգությունը, Լ. Գրիգորյանը նշեց. «Որպես քաղաքացի այն կարծիքին եմ, որ անվճար դասագիրքը կրթությանն ու գիտությանը նպաստելու միջոց է: Անվճար կրթություն տրամադրելու իրավունքը ամրագրվել է Սահմանադրության մեջ, ուր նշված է, որ յուրաքանչյուր ոք ունի անվճար կրթություն ստանալու իրավունք, միջնակարգ կրթությունն անվճար է: Շատ լավ կլիներ, որ մեր պետությունն այնքան հարուստ լիներ, որ կարողանար հոգալ ոչ միայն դասագրքերի, այլև գրենական պիտույքների և տրանսպորտի ծախսերը»:

Նշենք, որ ՄԻՊ–ն իր դիմումում նշել էր խոցելի խմբերին անվճար դասագրքեր տրամադրելու խնդիրը, ըստ որի՝ ոչ մի օրենքով կամ նորմատիվ այլ իրավական ակտով տարբերակված մոտեցում չկա խոցելի խմբերին դասագրքերի վճարներից ազատելու համար:

ԿԳՆ պաշտոնյան շեշտեց, որ խոցելի խմբերն այս պահին ազատվում են վճարներից. «Ամեն տարի պետական բյուջեում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին դասագրքերով ապահովելու վերաբերյալ տող է նախատեսվում: Ամեն տարի յուրաքանչյուր դպրոց կառավարման, մանկավարժական և ծնողական խորհուրդների աջակցությամբ վեր են հանում այդ խոցելի խմբերին: Տրամադրված միջոցների հաշվին փոխհատուցվում են սոցիալապես անապահով երեխաների դասագրքերի վճարները: Այս փաստն ընդգրկված է նաև աշակերտի ֆինանսավորման մեջ: Պետությունն, ամեն դեպքում, սոցիալական խմբերի հանդեպ իր պոզիտիվ պարտականությունը կատարում է»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: