ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 3-ին՝ ժամը 11:10-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցի թիվ 49 շենքի մոտակայքում՝ նստարանի վրա, կասկածելի պայուսակ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը, դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պայուսակում կասկածելի իր չի hայտնաբերվել

