ՀՀ Կառավարության այսօրվա նիստն էլ, ինչպես միշտ, մեկնարկեց վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներով: Կառավարության ղեկավարն անդրադարձավ շինաշխատանքների ընթացքին: «ՏԻՄ-ը հաշվի առնելով եղանակային պայմանները որոշում է շինարարական աշխատանքների թույլտվության տրամադրման կամ մերժման հարցը: Արդյունքում, հատկապես հանրային ծառայության ոլորտի կազմակերպությունները, չնայած շինարարական աշխատանքները կատարելու անհրաժեշտությանը ձմեռային պայմաններում զրկված են լինում աշխատանքները կատարելու հնարավորությունից, քանի որ վերջիններիս, որպես կանոն, …

