YES Armenia ծրագիրը ՀՀ-ի և ԵՄ-ի միջև համագործակցության հերթական լավ օրինակն է. Կարեն Կարապետյան

Լուրեր

10.09.2026 | 14:02
Գագիկ Խաչատրյանին դարձյալ պատգարակով դատարան էին բերել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 13:50
Հորդանանի ռազմաբազայի վրա Իրանի հարվածների հետևանքով մի շարք ամերիկյան կործանիչներ են վնասվել․ CBS News
10.09.2026 | 13:43
Քանդում են Շինարարների փողոցի շուկան. ՈւՂԻՂ
10.09.2026 | 13:40
Մոլերից երկուսում հնարավոր կլինի կենսաչափական անձնագրեր ստանալ․ այն կարժենա 28 հազար 650 դրամ
10.09.2026 | 13:31
Հովիկ Աբրահամյանը դատի է տվել լրատվամիջոցին․ պահանջում է հերքում և 6 մլն դրամ
10.09.2026 | 13:18
Ջերմաստիճանը կբարձրանա․ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
10.09.2026 | 13:09
ՆԳ նախարարը՝ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին
10.09.2026 | 12:58
Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով
10.09.2026 | 12:52
Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցը «հիանալի» է անվանել
10.09.2026 | 12:43
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 20 վագոն գարի և 21 վագոն ցորեն
10.09.2026 | 12:34
ԱԴԾ-ն ձերբակալել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության աշխատակցին՝ պետական դավաճանության մեղադրանքով
10.09.2026 | 12:25
ԿԿՀ-ն հրաժարվել է վարույթ հարուցել․ Փաշինյանի դեմ 11 դրվագով դիմում էր ներկայացվել
10.09.2026 | 12:22
Երևանի կենտրոնում կրպակներ են քանդում․ ՈՒՂԻՂ
10.09.2026 | 12:17
Ուկրաինան հարձակվել է Մախաչկալայի նավահանգստի վրա․ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է թատրոնի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 12:08
Բյուրեղավանի խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի արձանագրվել
Բոլորը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել երիտասարդ փորձագետների YES Armenia ծրագրի պաշտոնական բացմանը: Ծրագիրը երիտասարդ մասնագետների համար եզակի հնարավորություն է մասնակցելու երկրի զարգացման գործընթացին՝ նոր եռանդ և շունչ բերելով քաղաքացիական ծառայության ոլորտ, ինչպես նաև նպաստելով բնագավառի արդիականացմանը: 

Շնորհավորելով Եվրամիության գործընկերների և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի համատեղ՝ երիտասարդ փորձագետների «YES Armenia» ծրագրի պաշտոնական բացման կապակցությամբ՝ վարչապետը նշել է. «Ոգևորիչ է, որ այս ծրագրի արդյունքում պետական կառավարման ոլորտ ենք ներգրավում 20 հայ երիտասարդ, տաղանդաշատ մասնագետների՝ Հայաստանից և Սփյուռքից: Դուք անցել եք բարդ ընտրական գործընթացով և ընտրվել եք ավելի քան 300 դիմորդների միջից: Ձեզ հաջողություն եմ մաղթում: Լիահույս եմ, որ կարդարացնեք մեր ակնկալիքները, և դուք էլ ծրագրից կստանաք ամենը, ինչի համար որոշել եք մասնակցել դրան»: Կառավարության ղեկավարի խոսքով` YES Armenia նախագիծը Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության հերթական լավ օրինակն է: Այն, ըստ վարչապետի, իր մեջ ներառում է կարևոր մի քանի առաջնայնություններ՝ երիտասարդների ընդգրկում հանրային կառավարման բարեփոխումներում, սփյուռքի երիտասարդ, տաղանդաշատ կադրերի ներգրավում, պետության և միջազգային գործընկերոջ համատեղ ջանքերի համադրում՝ փոխադարձ կարևորություն ներկայացնող ուղղություններով: «YES Armenia» ծրագրով 20 հայ երիտասարդներ՝ 12-ը Հայաստանից, 8-ը սփյուռքից՝ ԱՄՆ-ից մինչև Չինաստան, առաջիկա մեկ տարում աշխատելու են նախարարություններում և այլ պետական գերատեսչություններում: Իրենց գիտելիքների ու փորձի ամենօրյա կիրառմամբ նրանք եռանդ կհաղորդեն պետական կառավարման ոլորտին՝ մասնակցելով բարեփոխումների գործընթացին կրթության ու գիտության, առողջապահության, բնապահպանության, էներգետիկայի և շատ այլ ոլորտներում: Ծրագիրը այս ֆորմատով առաջին փորձն է, որ իրականացնում ենք Եվրամիության գործընկերների հետ և հուսով եմ, որ հաջողության պարագայում այն կլինի երկարաժամկետ և շարունակական», – ասել է Կարեն Կարապետյանը: 

Հիշեցնելով, որ մի քանի օր առաջ Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական Միությունը ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, վարչապետ Կարեն Կարապետյանտը ևս մեկ անգամ շնորհավորել է այս կարևոր իրադարձության կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ այն նոր հնարավորություններ կբացի ՀՀ-ԵՄ համագործակցության համար: 

Ծրագրի մասնակիցները կաշխատեն նախարարություններում և այլ պետական գերատեսչություններում պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նրանք ներգրավված կլինեն տարբեր նախագծերում, այն է՝ միջին մասնագիտական կրթության նոր հայեցակարգի և ռազմավարության մշակում, աջակցություն քաղացիական ծառայության բարեփոխմանը, այգեգործության արդիականացում, Հայաստանում պետական և մասնավոր հատվածների գործընկերության (ՊՄԳ) համակարգի ստեղծում և այլն: