Չկա որևէ հանգամանք, որով կարելի է Սեյրան Օհանյանին մեղադրել, և նա որևէ մեկի պաշտպանության կարիքը չունի. Արմեն Մարտիրոսյան «Հրապարակ»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«ՕՐՕ-ն որեւէ վերաբերմունք կդրսեւորի՞ օրերս դատարանի դահլիճում Նորք-Մարաշի գործի առնչությամբ հնչած Վահան Շիրխանյան-Արթուր Վարդանյան զրույցի գաղտնալսման առնչությամբ, որը հիմնականում վերաբերում էր Սեյրան Օհանյանին՝ հարցրինք ՕՐՕ-ի ներկայացուցիչ, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին։ «Իհարկե` ոչ. վերաբերմունք դրսեւորելու կարիքը չկա, որովհետեւ իրավական որեւէ հետեւանք, ապացույց չկա, ընդամենը միջնորդավորված ձեւով Վահան Շիրխանյանն ասել է, որ Սեյրան Օհանյանը դժգոհություն ունի իշխանություններից, արատավոր երեւույթներից, ինքս պատգամավոր եղած ժամանակ նախարար Օհանյանի հետ շփվելիս նկատել եմ, որ բոլորիս նման նա եւս դժգոհ է շատ երեւույթներից: Չկա որեւէ հանգամանք, որով կարելի է նրան մեղադրել, եւ նա որեւէ մեկի պաշտպանության կարիքը չունի»: Հանդիպել-խոսե՞լ եք նրա հետ: «Ոչ, անհրաժեշտություն չեմ տեսել»: Վերջին անգամ ե՞րբ եք հանդիպել։ «Ամռանը՝ «Ժառանգության» համագումարին»: Կարո՞ղ ենք փաստել, որ ՕՐՕ-ն այլեւս ոչ եւս է: «Կարող եք, յուրաքանչյուր ընտրությունից հետո ստեղծված դաշինքներն այլեւս իրավական առումով գոյություն չեն ունենում: Այնուհանդերձ, հետագայում եւս մենք պատրաստ ենք համագործակցել Սեյրան Օհանյանի հետ»»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: