Փարիզում աշխատանքային այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող շուրջ չորս տասնյակ անդամների հետ։ Հանդիպմանն Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է հայ և ֆրանսիացի ժողովուրդների բազմադարյա հարաբերություններին, Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 25 տարիների ընթացքում գրանցված ձեռքբերումներին։ Հայաստանի արտգործնախարարն արժևորել է երկու …

