Ի՞նչ է տեղի ունեցել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների միջև. նրանց պարզաբանումները հակասական են

Լուրեր

12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Բոլորը

Կառավարության նախաձեռնությամբ ընթացող Ազգային ժողովի արտահերթ նիստն այսօր ուղեկցվեց փոխադարձ վիրավորանքներով և վիճաբանությամբ: Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը քվեարկության դրեց ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը՝ ներկայացված փաթեթով:

Փաթեթի ընդունման համար անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ը: Երկու ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտեցի քվեարկությունը՝ հուսալով, որ անհրաժեշտ ձայները չեն ապահովվի: Քվեարկությունից հետո, սակայն, պարզ դարձավ, որ «Ծառուկյան» խմբակցությունից Նապոլեոն Ազիզյանը կողմ է քվեարկել: Որքան էլ նրա գործընկերները ջանացին հակառակն ապացուցել, միևնույն է ՀՀԿ-ն նախագիծը համարեց ընդունված:

Այնուհետև «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները, հայտարարելով, որ տեղի է ունեցել ապօրինի քվեարկություն, լքեցին նիստերի դահլիճը: Իշխող մեծամասնության և ընդդիմության վիճաբանությունն, ըստ մամուլի, պատճառ է դարձել նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների միջև վիճաբանության:

Մամուլը գրում է, որ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայհոյել է Նապոլեոն Ազիզյանին ներկայացված օրինագծին կողմ քվեարկելու համար, իսկ նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր Արթուր Մանուկյանը փորձել է պաշտպանել վերջինիս՝ որպես իր հոր ընկերոջ:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Factor.am-ի հետ զրույցում հերքեց այս լուրերը: «Ծեծկռտուք չի եղել, եղել է բարձր տոնայնությամբ խոսակցություն, որը վերաբերել է քվեարկությանը, բայց որ գրել են ռազմական գործողություններ, ռեմբո և այլն, բնականաբար նման որևէ այլ բան չի եղել»,- պնդեց պատգամավորը՝ նկատելով, որ «բարձր տոնով խոսակցությունը» տեղի է ունեցել Արթուր Մանուկյանի և Սերգեյ Բագրատյանի միջև:

Factor.am-ի հարցին ՝ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումն այս միջադեպի առնչությա՞մբ է տեղի ունեցել, Զոհրաբյանը պատասխանեց. «Ոչ, մենք մշակել ենք Ընտրական օրենսգրքի փաթեթ և առաջարկել ենք հանել ռեյտինգային ընտրակարգը, հենց դա ենք քննարկել Գագիկ Ծառուկյանի հետ»:

Թեև Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ Սերգեյ Բագրատյանի և Արթուր Մանուկյանի միջև քվեարկության հետ կապված խոսակցություն եղել է, պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հերքեց ոչ միայն ծեծկռտուքի մասին լուրերը, այլ նաև պնդեց՝ որևէ խոսակցությունն իր և Արթուր Մանուկյանի միջև չի եղել: «Մենք բարձր ձայնով խոսակցություն ենք ունեցել խմբակցությունում, Արթուր Մանուկյանն այդ պահին չի էլ եղել տեղում: Ֆրակցիայի պատգամավորներով ենք քննարկում ունեցել, իր հետ որևէ քննարկում չի եղել»,- պնդեց Սերգեյ Բագրատյանը:

 

Շողիկ Գալստյան