Արցախում տեղի կունենա ԱԺ 6-րդ նստաշրջանի եզրափակիչ լիագումար նիստը

Լուրեր

12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
Բոլորը

 

Դեկտեմբերի 20-ին խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանը ԱԺ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:

Ներկայացնելով առաջիկա լիագումար նիստի համար երաշխավորված օրենսդրական նախաձեռնությունները՝ ԱԺ նախագահը նշել է, որ  շարունակվելու են դեկտեմբերի 14-ին ընդմիջված 2018թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Նախորդ նիստից հետո՝ 24 ժամվա ընթացքում, 2 պատգամավոր և 2 խմբակցություն ներկայացրել են բյուջեի վերաբերյալ նոր առաջարկություններ: Խորհրդակցության մասնակիցները քննարկել են բյուջեի եզրափակիչ փուլի՝ կանոնակարգով նախատեսված ընթացակարգը:

ԱԺ գլխադասային հանձնաժողովների պատասխանատուները ներկայացրել են նախօրեին համապատասխան հանձնաժողովներում օրենքների նախագծերի քննարկումների արդյունքները և լիագումար նիստի օրակարգում դրանք ընդգրկելու եզրակացությունները:

Առաջիկա նիստում խորհրդարանը շարունակելու է նախորդ նիստում առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծերի և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնությունների քննարկումները:

Լիագումար նիստի ընթացքում տեղի է ունենալու նաև երկու գաղտնի քվեարկություն. 1. Բարձրագույն դատական խորհրդի ներկայացմամբ նշանակվելու է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի երկու դատավոր 2. ընտրվելու է ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ նստաշրջանի եզրափակիչ հերթական լիագումար նիստը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ին: