Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին

Լուրեր

12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 20-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ–ից, խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել խորհրդարանական ժողովրդավարության անցման ընթացքում ՀՀ ԱԺ կարողությունների ամրապնդմանն ուղղված ծրագրի իրականացումը: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Միացյալ Թագավորության կառավարությանը, քանի որ ծրագիրն իրականացվում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» կողմից՝ ՄԹ-ի արտաքին հարաբերությունների և համագործակցության գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:

Արա Բաբլոյանն ընդգծել է թե՛ պատգամավորների, թե՛ աշխատակազմի հմտությունների զարգացման ուղղությամբ իրականացվող սեմինարների կարևորությունը՝ նշելով, որ դրանք կնպաստեն աշխատանքի արդյունավետությանը, խորհրդարանի ինստիտուցիոնալ հզորացմանը և վերահսկողական մշակույթի ձևավորմանը:

ՀՀ ԱԺ նախագահը ուրախությամբ փաստել է, որ ծրագիրը Հայաստանում իրականացվում է խորհրդարանական կառավարման երկարամյա փորձ ունեցող երկրի աջակցությամբ: Նրա խոսքով՝ անելիքները շատ են, սակայն քայլ առ քայլ առաջ ընթանալով՝ հնարավոր է հասնել ցանկալի արդյունքի:

Դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը նշել է, որ մեծ է Հայաստանի հետ համագործակցելու, խորհրդարանի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնելու ցանկությունը: Դեսպանը, անդրադառնալով ՀՀ ԱԺ աշխատակազմի հմտությունների և կարողությունների զարգացմանը նպաստող ծրագրին, կարծիք է հայտնել, որ այն կօգնի աշխատակազմին ավելի արդյունավետ աշխատել և կազմակերպել գործունեությունը: Տիկին Ֆարնուորթը նշել է, որ տարիներ հետո ՀՀ Ազգային ժողովն առչնվելու է նույն մարտահրավերներին, ինչ այսօր բրիտանական խորհրդարանը: Դեսպանը կարևորել է իրազեկման ուղղությամբ տարվող աշխատանքները, որոնց շնորհիվ քաղաքացիները պատկերացում են կազմում, թե այս կամ այն օրենքի նախագծի հիմքում ինչ արժեքներ են դրված:

Ջուդիթ Ֆարնուորթի գնահատմամբ՝ ակնհայտ է առաջընթացը Հայաստանում. դրական ազդակներ են ստացվում, և աշխարհում բարձրացել է երկրի վարկանիշը:

Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են նաև համագործակցության ծրագրին վերաբերող կազմակերպչական հարցերի: