Իշխանության համար դա շատ լավ գործիք է բնակչությանն ահաբեկելու. Ավետիք Իշխանյանը՝ ԱԱԾ հայտարարության մասին

Լուրեր

12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Բոլորը

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը թերահավատորեն է մոտենում օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությանը, որով ԱԱԾ-ն հայտնում էր՝ ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք.-ն Հայաստանում իրավիճակն ապակայունացնելու, բնակչությանն ահաբեկելու, վախի մթնոլորտ ձևավորելու, պետական իշխանության մարմինների վրա ապօրինի ճնշում գործադրելու նպատակով ՀՀ իրավապահ մարմինների, ինչպես նաև այլ պաշտոնատար անձանց մահվան կամ ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու, նշված հետևանքների իրական սպառնալիքներ ստեղծելուն ուղղված հրկիզումներ, պայթյուններ և հանրավտանգ այլ գործողություններ իրականացնելու համար մարդկանց հավաքագրելով փորձել է ստեղծել հանցավոր համագործակցություն՝ դրան մասնակից դարձնելով ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս բնակվող ազգությամբ հայ քաղաքացիների:

«Ընդունենք, որ այդ ամենը ճիշտ է, իհարկե, պետք է մտածենք այդ ամենը կանխելու մասին, բայց հասարակության մեջ չկան քննարկումներ, թե ինչու են նման բաներ լինում՝ սկսած «Սասնա ծռերից», դրանից առաջվա խմբից, որը Նորքում ձերբակալվեց և այլն…»,- նշեց իրավապաշտպանը:

Ըստ Իշխանյանի՝ երբ որևէ երկրում քաղաքակիրթ քաղաքականությունը մահանում է, ըմբոստները սկսում են մտածել այլ հարթության մեջ իշխանափոխության մասին:

«Սա գուցե բացասական է, բայց բնական է: Ի վերջո, 90-ականներից մինչև այս տարվա ապրիլի 2-ը հետևողականորեն Հայաստանի քաղաքականությունը վերացվեց, իսկ ապրիլի 2-ին դրվեց կնիքը»,- շեշտեց Ավետիք Իշխանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: