ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Ուսումնական գործընթացում էլեկտրոնային ռեսուրսների օգտագործման միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքների շնորհանդես, որին մասնակցել են ԿԳ նախարարության, Կրթության ազգային ինստիտուտի, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչներ: Ուսումնասիրությունն իրականացրել է «Դասագրքերի շրջանառու հիմնադրամը»՝ նպատակ ունենալով առաջարկներ ներկայացնել ՀՀ դպրոցներում էլեկտրոնային ռեսուրսների ներդրումն ընդլայնելու վերաբերյալ: Կարևորելով կատարված հետազոտական աշխատանքը՝ ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության …

