«Երուսաղեմի հարցը տեղափոխելու ենք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա». Էրդողան

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Երուսաղեմի հարցով բանաձևի նախագիծը կտեղափոխի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա: Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի՝ Էրդողանը այս մասին հայտարարել է Ջիբութիի նախագահ Իսմաիլ Օմար Գուլլեհի հետ հանդիպումից հետո Անկարայում կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ. փոխանցում է EH-ն:

Էրդողանը մասնավորապես ասել է. «Երուսաղեմի պատմական կարգավիճակը փոխել նախատեսող այդ վտանգավոր քայլը (ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը-EH) կանխելու նպատակով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացրած բանաձևը ցավոք ԱՄՆ-ի վետոյի պատճառով չընդունվեց: Կարևորում ենք խորհրդի մնացած 14 անդամների կողմից բանաձևի նախագծին ցուցաբերած աջակցությունը: Այժմ բանաձևը տեղափոխելու ենք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա»:

Էրդողանը հույս է հայտնել, որ Գլխավոր ասամբլեայի 2/3-ը կաջակցի առաջարկվող բանաձևին՝ կոչ անելով բոլոր անդամ երկրներին «տեր կանգնել Երուսաղեմի պատմական կարգավիճակին»:

Հիշեցնենք, որ  ԱՄՆ-ը արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունումը, որը չի ճանաչում Երուսաղեմի կարգավիճակը և կոչ անում չեղարկել այս որոշումը: Քվեարկության արդյունքում փաստաթուղթը 14 կողմ ձայն է հավաքել: ԱՄՆ-ը` որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամ, օգտագործել է վետոյի իր իրավունքը:
Նախագծում ասվում էր, որ «ցանկացած որոշում և գործողություն, որ ենթադրում է Երուսաղեմի բնավորության, կարգավիճակի և ժողովրդագրական կազմի փոփոխություն, իրավական ուժ չունի, անվավեր է և պետք է չեղարկվի»: