2018-ից կներդրվի մաքսային հսկողության նոր գործիք՝ բեռների վերահսկման ինտեգրված ավտոմատ համակարգ. ՊԵԿ

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության համար 2017 թվականը հատկանշվել է մաքսային կանոնների խախտման առանձնապես խոշոր բացահայտումներով: Մասնավորապես, կանխվել են տարբեր տեսակի թմրամիջոցների, թանկարժեք զարդերի  և այլ ապրանքների ապօրինի ներկրման բազմաթիվ փորձեր:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՊԵԿ նախագահի հանձնարարականով խնդիր է դրվել՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ և ընթացակարգերի պարզեցմամբ մատուցել արդյունավետ, միաժամանակ աննկատ հսկողություն՝ առավել դյուրացնելով սահմանահատումը բիզնեսի համար:

Նախաբացթողումային հսկողության վարչության պետ Գեղամ Մովսիսյանի հավաստմամբ՝ կադրային քաղաքականությունը և տեխնիկական հագեցվածությունը թույլ են տալիս սահմանից սկսած՝ պատշաճ հսկողություն իրականացնել ներկրվող և արտահանվող բեռների նկատմամբ.

«Ռենտգենյան զննման գերժամանակակից սարքավորումները հնարավորություն են տալիս տարբեր ժամանակահատվածներում և ըստ անհրաժեշտության բեռների լիարժեք զննում իրականացնել  ոչ միայն մաքսային հսկողության տարբեր գոտիներում, այլև ցանկացած վայրում՝ շարժական համակարգի միջոցով»:  

ՀՀ սահմանը հատած ցանկացած բեռնատար մեքենա զննվում է «Ռապիսկան» սարքավորման միջոցով. ՆՀՎ մասնագետները ստուգում և համեմատում են փաստաթղթային տվյալները՝ բեռնատարում գտնվող ապրանքների հետ, կասկած առաջանալու դեպքում բեռների ռենտգենյան սկանավորումից ստացված պատկերն ուղարկվում է նախաբացթողումային հսկողության վարչություն` վերլուծության և ռիսկային  գնահատման համար: Անհամապատասխանության դեպքում բեռն անմիջապես վերցվում է հսկողության, միաժամանակ տեղեկատվությունն ուղարկվում է նշանակման վայր: Մաքսակետից մինչև նշանակման վայր հասնելը բեռնատարը գտնվում է նախաբացթողումային հսկողության ներքո:

Բարեփոխումների շրջանակում նաև նվազագույնի է հասցվել մաքսային հսկողությունը: Ըստ Գեղամ Մովսիսյանի, ընթացակարգերի բարելավման արդյունքում զգալի ավելացել է «կանաչ ուղու» տեսակարար կշիռը, ինչը նշանակում է, որ համակարգը հնարավորություն է տալիս ապրանքները բաց թողնել առանց զննության. ««Կանաչ ուղի» ընթացակարգով սպասարկվում է օրական շուրջ 100 բեռնատար, ամբողջ գործընթացը տևում է 2-3 րոպե»:

ՆՀՎ պետը վստահեցրել է` համակարգի արդիականացմամբ և հսկողական մեխանիզմների անընդհատ կատարելագործմամբ մաքսային իրավախախտումների բացահայտման մակարդակն էապես բարձրացել է: Իսկ 2018 թվականից ՊԵԿ տեխնիկական բազան կհամալրվի իրավախախտումների կանխարգելման և հայտնաբերման լրացուցիչ գործիքով. ներդրվելու է բեռնափոխադրման վերահսկման ինտեգրված ավտոմատ համակարգ: Մասնավորապես, կիրառվելու է ժամանակակից հնարավորություններով օժտված՝ մաքսային ապահովման միջոցների նոր մոդել, ինչը թույլ կտա նվազագույնի հասցնել դրանց վնասման դեպքերը: Հսկողական նոր մեխանիզմով՝ սահմանը հատած բեռնատարի կապարակնքումից մինչև նշանակաման վայր հասնելու ամբողջ ժամանակահատվածը կգտնվի ՊԵԿ մոնիթորինգային կենտրոնի տեսադաշտում:

Գեղամ Մովսիսյանի տեղեկացմամբ՝ սահմանին տեղադրված սարքավորումների միջոցով ավտոմատ կհավաքագրվի ՀՀ մտնող բեռների վերաբերյալ նախնական տեղեկատվություն՝ (բեռնատարի պետհամարանիշը, բեռնարկղի համարը, բեռի հետ համատեղ տրանսպորտային միջոցի եզրաչափերը): Իսկ բեռի վերաբերյալ մնացած տվյալները կմուտքագրվեն օպերատորի կողմից (բեռի անվանումը, ներմուծող ընկերությունը, նշանակման մաքսային պահեստը, շարժման երթուղին, ռենտգենյան սկանավորմամբ ստացված պատկերը): Հավաքագրված տվյալները կներմուծվեն GPS կողպեքի հիշողության մեջ և ձևակերպումներից հետո այն կամրացվի տրանսպորտային միջոցին: «Բեռնատարի տեղաշարժը վերահսկվելու է GPS կողպեքի և GSM ցանցի միջոցով: Ցանկացած պահի հայտնի է լինելու բեռի կարգավիճակը և նրա աշխարհագրական դիրքը, ընդ որում, յուրաքանչյուր անթույլատրելի քայլի դեպքում Էլեկտրոնային կողպեքը ահազանգ է ուղարկելու կենտրոն, այդ թվում՝ տրանսպորտային միջոցի շեղում նախատեսված երթուղուց, երկարատև կանգառ, կողպեքի բացման փորձ, սնուցման մարտկոցի հետ կապված ցանկացած խնդիր և այլն»,-նշել է Գեղամ Մովսիսյանը:

Նոր մոդելի ևս մեկ առանձնահատկություն. ՆՀՎ աշխատակիցը ձեռքի հատուկ սարքով կարող է ցանկացած պահի մոտենալ և անմիջապես կողպեքից կարդալ բեռի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունն՝ առանց փաստաթղթերը ստուգելու: Բեռի տեղաշարժը հսկվելու է ՊԵԿ մոնիթորինգային կենտրոնում և նախաբացթողումային հսկողության վարչության շուրջօրյա հերթապահ ծառայությունում: Մոնիթորները կարտացոլեն բեռնատարների տեղաշարժման երթուղին և կարգավիճակը: Համակարգչի էկրանից ընտրելով բեռնատարը, բացվող պատուհանում կարտացոլվի մեքենայի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը և ռենտգեն սկանավորման պատկերը: Նշանակման վայր հասնելուց հետո, եթե արտաքին զննմամբ խախտումներ չհայտնաբերվեն, տեսուչը կհանի էլեկտրոնային կողպեքը՝ համակարգչում կատարելով համապատասխան նշումներ, որից հետո տվյալ բեռի պատկերը կանհետանա վերահսկվող մեքենաների ցանկից: