Այսօր ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կառավարության անդամներին ներկայացրեց մի նախագիծ, որով առաջարկվում է վաճառել նախարարության ենթակայության հիմնարկ հանդիսացող «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պետական պահուստները ըստ որոշակի ծրագրի, և իրականացնել այդ գործընթացը երեք տարում՝ 2018-ից մինչև 2021 թթ. ժամանակահատվածում: Կառավարությունն էլ հավանություն տվեց այս որոշմանը՝ ընդունելով Արամյանի բերած հիմնավորումը: Ըստ դրա, 1996 …

