Վերջին մեկ տարում գրանցվել է զինծառայողների մահվան 60 դեպք․ իրավապաշտպանի պնդմամբ՝ սա բանակի ներքին խնդիրների արդյունք է

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2018թ․-ի սկզբին, օրերի տարբերությամբ, ստացվեց երկու զինծառայողների մահվան գույժը։ Առաջին մահվան դեպքը գրանցվել էր դժբախտ պատահարի հետևանքով։ Մյուսը՝ հակառակորդի կրակոցից։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը բանակում մահացությունների դեպքերը կապում է բանակի ներսում առկա խնդիրների հետ․«Բանակի ղեկավարությունը լրջորեն չի զբաղվում բանակի ներսում առկա հանցագործություններով, կրիմինալ մթնոլորտով։ Լրջորեն չի մշակում մեխանիզմներ, մեթոդներ, որպեսզի հանցագործ իրավիճակը վերանա և ի վերջո, կանխվեն մարդկային զոհերը»։

Միայն անցած 2017 թվականին պաշտոնապես հայտարարվել ու հաստատվել է զինծառայողների մահացության 59 դեպք: Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացրած զեկույցի՝ արձանագրվել է զինծառայողների մահվան 60 դեպք։ Մեկ դեպքի մասին խոսել են միայն լրատվամիջոցները։ Նույն զեկույցի համաձայն՝ 2017-ին արձանագրված մահացության դեպքերի գերակշիռ մասը՝ 38 դեպք, արձանագրվել է Լեռնային Ղարաբաղում:

Ապրիլյան քառօրյայից հետո Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, սփոփելով որդեկորույս ծնողներին, ասում էր՝ «դուք մեզ տվեցինք ուժեղ, դաստիարակված զավակ, մենք ձեզ ենք վերադարձնում հերոս»։ Սակայն որևէ ծնող չի ցանկանում որդուն ճանապարհել բանակ, ապա ստանալ հերոսի սառը մարմինը։

Ըստ Ժաննա Ալեքսանյանի՝ հայրենասիրական ճառերը կեղծիք են։ Իշխանությունները չեն մտահոգվում զոհերով, քանի որ նրանց շարքերում պաշտոնյաների զավակներ չկան։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան