Կայացավ շախմատի Հայաստանի առաջնությունների վիճակահանությունը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը շնորհավորեց շախմատիստներին անցած տոների կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց նոր մրցաշրջանում՝ ինչպես Հայաստանի առաջնությունում, այնպես էլ միջազգային հարթակում:

«Մեր ազգային առաջնությունը շատ հետաքրքիր մրցաշար է դարձել ոչ միայն Հայաստանի, այլեւ համաշխարհային շախմատի հասարակության համար: Բոլորին հաջողություն եմ մաղթում, իսկ հաղթողները թող հետագայում օգտակար լինեն ազգային հավաքականներին»,-ասաց Սմբատ Լպուտյանը:

Առաջնության գլխավոր մրցավարներ Աշոտ Վարդապետյանը եւ Ջուլիետա Նահատակյանը մասնակիցներին ծանոթացրին առաջնության ընթացակարգին: Երկրի չեմպիոնները կհամալրեն ազգային թիմերի շարքերը: Հավաքականների կազմավորման հարցի հետ կապված փոփոխությունների մասին ՀԱՕԿ լրատվականը երեկ հայտնել էր:  Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանի խոսքով նոր մոտեցումը կսրի ազգային հավաքականում թափուր տեղի համար մրցակցությունը, լրացուցիչ հնարավորություն եւ մոտիվացիա կտա, այդ թվում երիտասարդ շախմատիստներին.

«Առողջ մրցակցությունը միայն օգուտ կբերի հավաքականին»,-ասաց Միքայել Անդրիասյանը:

Կանանց 73-րդ առաջնությանը (հունվարի 12-20, 9 տուր, առանց հանգստյան օրերի), կմասնակցի տասը շախմատիստուհի: Վիճակահանության արդյունքներով առաջին տուրում միմյանց հետ կխաղան  Մարիա Գեւորգյան-Աննա Խաչատրյան, Մարիա Կուրսովա-Սոնա Ասատրյան, Նարե Առաքելյան-Լիլիթ Գալոյան, Մարիամ Մկրտչյան-Աննա Սարգսյան, Սիրանուշ Ղուկասյան-Սուսաննա Գաբոյան զույգերը:

Տղամարդկանց 78-րդ առաջնությանը կմասնակցի 11 շախմատիստ: Առաջնությունը կանցկացվի շրջանաձեւ մրցակարգով հունվարի 12-ից 21-ը: Միջին վարկանիշով սա ուժեղագույնն է հայկական շախմատի պատմության մեջ: Չնայած առաջատարների բացակայությանը, մրցաշարի միջին վարկանիշը 2560 է, ինչը նրան տալիս է ՖԻԴԵ-ի 13-րդ կարգ: Մասնակցում է ինը գրոսմայստեր եւ երկու միջազգային վարպետ: Վերջին երկուսի համար գրոսմայստերական նորմ է սահմանված (10 հնարավորից 5.5 միավոր ): Կենտ թվով մասնակիցների քանակով պայմանավորված յուրաքանչյուր շախմատիստ մեկ օր կհնագստանա:

Առաջին տուրում կհանդիպեն. Կարեն Գրիգորյան-Զավեն Անդրիասյան, Արման Փաշիկյան-Հովհաննես Գաբուզյան, Շանթ Սարգսյան-Տիգրան Պետրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան-Սամվել Տեր-Սահակյան,Մանուել Պետրոսյան-Հայկ Մարտիրոսյան:

Տիգրան Հարությունյանն ազատ է: