2017 թվականի օգոստոսի 4-ին և 5-ին Թբիլիսիում կայացան մի շարք միջոցառումներ նվիրված Թումանյանի թբիլիսյան բնակարանում «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային և երիտասարդական կենտրոնի բացմանը. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Օգոստոսի 4-ին Սուրբ Գևորգ եկեղեցում համերգով հանդես եկավ եկեղեցու Մակար Եկմալյան երգչախումբը: Խմբավար Սվետլանա Տատոևայի և դաշնակահար Կարեն Միրզոյանի ջանքերով երգչախումբը հանդիսատեսին ներկայացրեց դասական և հոգևոր երգեր: …

