Արդարացնե՞լ, թե՞ հակադարձել. ՀՀ ԱԳՆ հետաքրքիր արձագանքը Լավրովին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ արած հայտարարությունը հետաքրքիր արձագանք ստացավ Հայաստանում: Սերգեյ Լավրովը հունվարի 15-ին, մասնավորապես, հայտարարել էր, որ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման համար «անհրաժեշտ է փուլային մոտեցում, որը կարտացոլի համաձայնությունն առ այն, ինչ հնարավոր է հիմա, և կհստակեցնի աշխատանքի ուղիները այն հարցերի շուրջ, որոնք կարիք ունեն հավելյալ քննարկումների՝ հանուն վերջնական կարգավորման, որը իր մեջ կներառի նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»:

Լավրովի սույն հայտարարությունը, անշուշտ, հակասում է կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշմանը, որի համաձայն հակամարտությունը պետք է կարգավորվի փաթեթային՝ ամբողջական տարբերակով:

Հայտարարությունը ուշագրավ էր նաև նրանով, որ Լավրովին, որը հակամարտության կարգավորման միջնորդ հանդիսացող Մինսկի խմբի համանախագահ երկրի ԱԳՆ ղեկավարն է, վերջին տարիներին մի փոքր ավելի լայն դեր է «վերապահվում»: Մասնավորապես, 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ակտիվորեն քննարկվում էր, որ կարգավորման համար Ռուսաստանն ունի ծրագիր, որը իբր կոչվում է «Լավրովի պլան»:

Բնականաբար, Լավրովի հայտարարությանը հետևեց Հայաստանի արտգործնախարարության արձագանքը, որում, սակայն, առկա է տոնայնության որոշակի անհստակություն:

ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, մասնավորապես, «Արմենպրեսի» հետ զրույցում մեկնաբանելով Լավրովի հայտարարությունը, նշեց, որ խոսքն իրականում գնում է «փաթեթային կարգավորման փուլային իրականացման» մասին:

«Խոսքը գնում է փաթեթային լուծման մասին՝ փուլային իրականացմամբ, ինչի վերաբերյալ բազմաթիվ անգամ հայտարարել են համանախագահ երկրները», – ասաց Բալայանը, թեև Լավրովի խոսքում, կարծես թե, բավականին հստակ արտահայտվել էր, որ «փուլային մոտեցում է պետք»:

Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող հարցի շուրջ նման զարգացումների համատեքստում, սակայն, Բալայանի հայտարարությունը որոշ տարակարծությունների տեղիք է տալիս:

Մի կողմից, Հայաստանն արձագանքում է Ռուսաստանի կողմից իր շահերից չբխող հայտարարությանը և տարածում մեկնաբանություն, որում պնդում է իր որդեգրած դիրքորոշումը՝ կարծես ևս մեկ անգամ հիշեցնելով, որ լուծումը պետք է լինի փաթեթային:

Մյուս կողմից, սակայն, Բալայանի մեկնաբանությունը ավելի շատ նմանվում է Լավրովին արդարացնելու փորձի, քանի որ ՌԴ արտգործնախարարի խոսքերը ոչ թե քննադատվում են, այլ, այսպես ասած, լրացվում: Ավելին, որոշ առումով փակվում է դրանց քննադատության ճանապարհը՝ տպավորություն ստեղծելով, որ Լավրովի խոսքերը չեն հակասում հայկական կողմի շահերին:

Այսպիսով, ստացվում է մի անհասկանալի իրավիճակ, երբ պարզ չէ Տիգրան Բալայանը արդարացնելով հակադարձո՞ւմ է Սերգեյ Լավրովին, թե՞ հակադարձելով արդարացնում:

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»