2017 թվականի ընթացքում Հայաստաnում արձանագրվել է հանցագործության 20285 դեպք. ՀՀ ԳԴ

Լուրեր

16.07.2026 | 23:29
Հետաքննությունը պարզել է, որ Ալիևի թոռներն անօրինական կերպով օգտագործում են պաշտոնական լիմուզիններն և անվտանգության մեքենաները
16.07.2026 | 23:16
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվել է էկոպարեկային ծառայությանը
16.07.2026 | 23:00
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն
16.07.2026 | 22:49
Վահե Գևորգյանը` Արսեն Բեգլարյանին 11-մետրանոց հարված վստահելու ու «Ելիմայի» նկատմամբ էմոցիոնալ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 22:33
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
16.07.2026 | 22:24
էլեկտրամատակարարման անջատումներ Երևանում ու մարզերում
16.07.2026 | 22:12
Ռռուս 6 միլիարդատերերի զբոսանավերը՝ Թուրքիայի ափերի մոտ․ այնտեղ է նաև Պուտինի հետ կապվող «Վիկտորիա»-ն
16.07.2026 | 21:58
ԿԼ. «Ալաշկերտը» վերջին վայրկյաններին փրկվեց պարտությունից ու հաղթեց հետխաղային 11-մետրանոցներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 21:50
Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» դարձյալ հաղթեց «Մարսաշլոկին» ու դուրս եկավ որակավորման 2-րդ փուլ
16.07.2026 | 21:39
Թուրքիան հայտարարում է C-400 համակարգի ուղղությամբ աշխատանքները շարունակելու մասին՝ հնարավոր վաճառքի լուրերի ֆոնին
16.07.2026 | 21:30
VK, Max, Odnoklassniki և Дзен հավելվածները հեռացվել են Google Play-ից
16.07.2026 | 21:21
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
16.07.2026 | 21:12
Նավուր-Բերդ ճանապարհի 11.3կմ հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է
16.07.2026 | 21:00
ՌԴ-ն նյարդային է, չպետք է սրել իրավիճակը՝ խզելով կոնցեսիոն պայմանագիրը․ պիտի վերակառուցենք, հարցը թողնել ապագային․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 20:50
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետ
Բոլորը

2017թ. ընթացքում ՀՀ քրեական հետապնդման մարմինների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ հանրապետությունում հանցավորության հակազդման, քաղաքացիների իրավունքների պաշտպանության, օրինականության ապահովման ուղղություններում աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

 

2017 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 20285 դեպք, նախորդ տարի արձանագրված 18764 դեպքի համեմատությամբ 1521-ով կամ 8,1 %-ավել:

 

Հանցագործության դեպքերի աճն արձանագրվել է հիմնականում ոչ մեծ /1622 դեպք/ և որոշ չափով միջին ծանրության /284 դեպք/ հանցագործությունների հաշվին: Իսկ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատությամբ էապես նվազել է:

 

2016 թվականի համեմատությամբ 2017 թվականին առանձնապես ծանր հանցագործության դեպքերը նվազել են 33-ով կամ 16,7 %-ով /198-165/,  ծանր հանցագործության դեպքերը նվազել են 352-ով կամ 11,4 %-ով /3081-2729/:

 

Փաստորեն, եթե 2016 թվականին առանձնապես ծանր հանցագործությունները կազմել են ընդհանուր հանցագործությունների 1.05 %-ը, ապա 2017 թվականին՝   0.8 %-ը: Ծանր հանցագործությունները՝ 2016 թվականին կազմել են ընդհանուր հանցագործությունների 16.4%-ը, 2017 թվականին՝ 13,4%-ը:

 

Վերլուծությունը վկայում է, որ հանցագործությունների ընդհանուր թվի աճը հիմնականում ոչ մեծ ծանրության հանցագործությունների հաշվին է, ինչը հանցագործությունների հայտնաբերման և հաշվառման աշխատանքների բարելավման արդյունք է:

 

Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների զանգվածում էական նվազում է արձանագրվել հանրային մեծ վտանգավորություն և, միաժամանակ, հետաքրքրություն ունեցող այնպիսի հանցատեսակներով, ինչպիսիք են սպանությունը, սպանության փորձը, առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելը, ավազակությունը, բնակարանային գողությունը:

 

2017 թվականին գրանցված սպանության դեպքերը նվազել են 17-ով կամ 25 % ով /66-49/: Ընդ որում, վերջին 10 տարիներին, որպես կանոն, նկատվել է սպանությունների կայուն նվազում՝ 2007թ.-ին՝ 69, 2017թ.-ին՝ 49: Սպանության փորձի դեպքերը նվազել են 13-ով կամ 36%-ով /36-23/: Ընդ որում այս հանցատեսակով վերջին 10 տարիների ամենացածր ցուցանիշն է արձանագրվել:

 

Առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքերը նվազել են 6-ով կամ 3 %-ով /200-194/:

 

Ավազակության դեպքերը նվազել են 7-ով կամ 13 %-ով: Ընդ որում այս հանցատեսակով ևս վերջին 10 տարիների ամենացածր ցուցանիշն է արձանագրվել՝ պահպանելով այդ ժամանակահատվածի կայուն նվազման միտումը:

 

Բնակարանային գողությունները նվազել են 361-ով կամ 28,9 %-ով /1250-889/:

 

Արձանագրենք նաև, որ Հանրապետությունում 13-ով կամ 20 %-ով նվազել են հրազենի գործադրմամբ հանցագործության դեպքերը. եթե 2016 թվականին արձանագրվել է այդպիսի 65, ապա 2017 թվականին՝ ընդամենը 52 դեպք: Ընդ որում, վերջին 10 տարիներին նկատելիորեն նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները՝ 2007թ.-ին՝ 106, 2017թ.-ին՝ 52:  

 

Հանցագործությունների դեպքերի աճին զուգընթաց՝ աճ է արձանագրվել հանցագործությունների բացահայտման ցուցանիշներում: Այն դեպքում, երբ 2016 թվականի համեմատությամբ 2017թ. հանցագործությունների բացահայտման տոկոսային ցուցանիշը եղել է 78,5%, 2017թ. կազմել է 83,3%` 7,7%-ով ավելի:  2017 թվականին գրանցված հանցագործություններից չի բացահայտվել 3390-ը կամ 16.7%: Նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 21,5: Չբացահայտված հանցագործությունների տոկոսային ցուցանիշը նվազել է 4,8 %-ով:

 

Աճել է նաև կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ցուցանիշը: Վերջիններս ավանդաբար համարվում են լատենտայնության բարձր աստիճան ունեցող հանցագործություններ: Դրանց հայտնաբերումը, բացահայտումը, ինչպես նաև պաշտոնատար անձանց մեղավորության հիմնավորումը, հաճախ մեծ բարդություն է ներկայացնում  և պահանջում է քրեական հետապնդման մարմինների կողմից հետևողական, գրագետ պլանավորված, արդյունավետ և համագործակցված գործողությունների իրականացում:

 

Նշվածով պայմանավորված՝ այս հանցատեսակների թվի աճը, ի տարբերություն վերը նշված հանցանքների, դրական է գնահատվում. այդպիսի դինամիկան խոսում է ոչ թե իրականում այդ հանցանքների ծավալների ընդլայնման, այլ՝ դրանց դեմ տարվող հատկապես քրեաիրավական պայքարի արդյունավետության բարձրացման մասին:

 

2017թ. ընթացքում միայն կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության 163 դեպք է արձանագրվել, որը 92 դեպքով կամ 130%-ով գերազանցում է 2016թ. տվյալը /71 դեպք/: Ընդ որում, վերջին 10 տարիներին, որպես կանոն, նկատվել է այս հանցագործությունների կտրուկ աճ՝ 2007թ.-7, 2017թ.-163:  

 

2017թ. ընթացքում կաշառք ստանալու մեղադրանքով դատի են տրվել 43 պաշտոնատար անձինք՝ 17-ով կամ 65%-ով ավելի, քան 2016 թվականին/26 անձինք/:

 

Աճել են նաև պաշտոնական դիրքի չարաշահման, պաշտոնեական լիազորությունները սահմանազանցելու դեպքերը: 2017թ. ընթացքում արձանագրվել են այս բնույթի 150 դեպքեր՝ 14-ով կամ 10%-ով ավել քան 2016 թվականին: Համեմատության համար նշենք, որ 2007 թվականին դրանք եղել են 26-ը:

 

2017թ. ընթացքում պաշտոնեական լիզորությունները չարաշահելու մեղադրանքով դատի են տրվել 56 պաշտոնատար անձինք՝ կրկնակի ավել քան 2016 թվականին /28 անձինք/:

 

Տեսանելիորեն փոխվել է քրեական հետապնդման ենթարկված սուբյեկտների կազմը, մասնավորապես՝ 2017թ. ընթացքում կաշառք ստանալու համար քրեական հետապնդում է իրականացվել դատարանի  նախագահի, 2 դատավորի, դատախազի, 2 քննիչի, ՊԵԿ մաքսակետի պետի, տարածքային բաժնի 2 տեսուչի, ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարության ԲՍՓՀ գործակալության պետի, ՔԿՀ  պետի և 2 պաշտոնատար անձանց, ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության 4 տեսուչի, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի «Զվարթնոց» ՍՎԲ հերթափոխի  2 պետի նկատմամբ:

 

Առևտրային կաշառքի, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու առերևույթ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով քրեական հետապնդում է իրականացվել 5 ԲՈՒՀ-ի  ռեկտորի,  բանկի վարչության 1 նախագահի նկատմամբ:

 

2017թ. ընթացքում իրականացվել են նաև իրավական, ինչպես նաև ինստիտուցիոնալ, կազմակերպական բնույթի լուրջ բարեփոխումներ, որոնք էապես կապահովեն ինչպես կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կանխարգելման, այնպես էլ հայտնաբերման, քրեական հետապնդման աշխատանքների արդյունավետության բարձրացումը: