«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին

Լուրեր

06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
Բոլորը

Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը պնդում է, որ Քննչական կոմիտեի կողմից սեպտեմբերի 1-ին և 4-ին իրականացված խուզարկությունների ընթացքում մի շարք էական խախտումներ են թույլ տրվել։ Պաշտպանները հայտարարում են, որ ապօրինի են առգրավվել զենքեր, զարդեր և ժամացույցներ, ինչպես նաև խախտվել է անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը։

Հայտաարարությունը ներկայացնում ենք ստորև.

«2026 թվականի սեպտեմբերի 1-ին և 4-ին ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի կողմից, Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում, իրականացվել են խուզարկություններ։ Պաշտպանության կողմը հարկ է համարում հանրության և իրավապահ մարմինների ուշադրությանը ներկայացնել այդ խուզարկությունների ընթացքում թույլ տրված մի շարք էական խախտումներ, որոնք վկայում են քննչական մարմնի կողմից իրականացված գործողությունների ակնհայտորեն ոչ իրավաչափ բնույթի մասին։

1. Հրապարակված բոլոր զենքերն օրինական են, և դրանք առգրավվել են ապօրինի:
Առգրավված բոլոր հրազենային միավորները վերցվել են դրանց օրինական տիրապետումը հաստատող թույլտվությունների և հաշվառման փաստաթղթերի հետ միասին։ Այս հանգամանքն ինքնին հաստատում է հրազենի օրինական պատկանելիությունը, մինչդեռ դրանց առգրավումն իրականացվել է առանց որևէ իրավաչափ հիմքի՝ դարձնելով այն ակնհայտորեն անօրինական։

2. Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոու բեմադրելու նպատակով:
Քննչական կոմիտեն առգրավել է Գագիկ Խաչատրյանին ու նրա ընտանիքի անդամներին պատկանող զարդեր և ժամացույցներ՝ ակնհայտորեն կամայական ձևով և շոուներ բեմադրելու նպատակով։ Այս իրերի օրինական բնույթը հերքող որևէ ապացույց գոյություն չունի. դրանք ընտանիքի կողմից դեռևս 1970-ական թվականներից ձեռք բերված կամ որպես նվեր ստացված իրեր են: Դատարանի որոշմամբ՝ որպես որոնման և վերցնելու ենթակա օբյեկտներ, նշված չեն եղել նկարներ, զարդեր, ժամացույցներ, զարդատուփեր, գրիչներ և գրելու հավաքածուներ։ Չնայած դրան՝ քննչական խումբը կամայականորեն առգրավել է նշված իրերը՝ առանց որևէ փաստական կամ իրավական հիմքի այն մասին, որ դրանք հանդիսանում են հանցագործության գործիք կամ արդյունք, կրում են հանցագործության հետքեր կամ որևէ այլ կերպ առնչվում են գործի հանգամանքներին։

3. Առկա է առգրավված իրերի և մեղադրանքի միջև որևէ առնչության բացակայություն:
Առգրավված նկարների, զարդերի, ժամացույցների և զարդատուփերի վրա չեն արձանագրվել որևէ հետքեր, նույնականացնող համարներ կամ այլ տարբերակիչ հատկանիշներ, որոնք թույլ կտային դրանք որևէ կերպ կապել Գագիկ Խաչատրյանին առաջադրված մեղադրանքի հետ։

4. Խախտվել է անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը:
Պաշտպանության կողմի մոտ լուրջ մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ ՀՀ քննչական կոմիտեի կողմից հրապարակվում են անձանց անձնական կյանքին վերաբերող տվյալներ, մասնավորապես՝ բնակարանների ներքին կահավորանքի պատկերներ և նմանատիպ այլ տեղեկություններ։ Նման գործելաոճը խախտում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և գործող օրենսդրությամբ երաշխավորված՝ անձի անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը։

Վերոգրյալի հիման վրա՝ պաշտպանության կողմը գտնում է, որ 2026 թվականի սեպտեմբերի 1-ի և 4-ի խուզարկությունների ընթացքում քննչական մարմնի կողմից թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, ինչպես նաև Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների էական խախտումներ։ Պաշտպանության կողմն իրեն իրավունք է վերապահում սահմանված կարգով վիճարկելու առգրավման գործողությունների իրավաչափությունը և պահանջելու անօրինականորեն առգրավված գույքի վերադարձը։ Միաժամանակ, կոչ ենք անում իրավապահ մարմիններին գործել բացառապես օրենքի շրջանակներում՝ հարգելով անձի իրավունքներն ու օրինական շահերը։ Պաշտպանության կողմը շարունակելու է հետևել գործի ընթացքին և, անհրաժեշտության դեպքում, հանրությանը տեղեկացնել հետագա զարգացումների մասին»։