ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
Քաղաքականություն
09.09.2026 | 20:35
Սեպտեմբերի 7-ից աշխատանքային այցով Լեհաստանում է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

Այցի շրջանակում պատվիրակությունը մասնակցել է ցուցադրական վարժանքի:
Էդվարդ Ասրյանը ներկա է եղել նաև Կելցեի սպառազինության միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը։
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ։



