ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը

Լուրեր

05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:13
Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա
05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվայում սեպտեմբերի 8-9-ը կայացել է Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների միջև միջգերատեսչական խորհրդակցությունների հերթական փուլը։

ՌԴ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝՝ Թուրքիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և Անդրկովկասի վարչության տնօրեն Մուստաֆա Սամսարին ընդունել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։ Սամսարը նաև խորհրդակցություններ է անցկացրել ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երրորդ և չորրորդ դեպարտամենտների ղեկավարության հետ։

Բանակցությունների ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, Կենտրոնական Ասիայում համագործակցությունը և Ուկրաինայի շուրջ զարգացումները։

«Ընդգծվել է արտաքին ուժերի կողմից այնպիսի նախաձեռնությունների ներմուծման անթույլատրելիությունը, որոնք Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում նոր բաժանարար գծեր կստեղծեին։ Այս համատեքստում կողմերն ընդգծել են «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան՝ գումարած Ռուսաստան, Իրան և Թուրքիա) աշխատանքը կանոնավոր կերպով շարունակելու շահագրգռվածությունը՝ որպես «տարածաշրջանային պատասխանատվության» սկզբունքի հիման վրա կայունության և անվտանգության ամրապնդման հեռանկարային մեխանիզմ»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ թուրքական կողմի ուշադրությունը հրավիրվել է ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված Մոսկվայի սկզբունքային մոտեցումներին, որոնք նախատեսում են վերացնել հակամարտության արմատական պատճառները։

Կողմերը քննարկել են նաև Սև ծովում Կիևի, ըստ Մոսկվայի, ապակառուցողական գործողությունները, որոնք վտանգում են նավագնացության անվտանգությունը, այդ թվում՝ Թուրքիայի համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի