«Կարծում եմ նախարարությունն ինքն է մոլորված, որովհետև դիրքորոշում չուներ, և դա պայմանավորված էր երևույթի չիմացությամբ»,- այսօր «Հոդված 3» մամուլի ակումբում անցակցվող «Չքաղաքականացնել քաղաքական սպանությունները» թեմայով քննարկման ժամանակ անդրադառնալով Հովհաննես Թումանյանի թանգարանում բոլշևիկյան բռնաճնշումներին նվիրված ցուցադրության փակմանը` ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Նա նաև արձագանքեց այն պնդումներին, որ դա կարող էր արվել Մոսկվայից եկած ինչ-ինչ հրահանգների արդյունքում: …

