Հայաստանի շախմատիստները մեկնարկել են «Աէրոֆլոտ օփենում»

Լուրեր

12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
Բոլորը

Փետրվարի 20-ին Մոսկվայում մեկնարկել է «Աէրոֆլոտ օփեն» շախմատային փառատոնը, որի շրջանակներում երեք մրցաշար է անցկացվում:

Գլխավոր A մրցաշարում (մասնակցում են 2549 եւ ավելի վարկանիշ ունեցող շախմատիստները) հանդես են գալիս Հայաստանի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը, գրոսմայստերներ Մանուել Պետրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Արման Միքայելյանը, միջազգային վարպետներ Արամ Հակոբյանը եւ Շանթ Սարգսյանը:

Առաջին տուրում արցախցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը սեւերով ջախջախել է Ադրբեջանի ներկայացուցիչ Ռաուֆ Մամեդովին: Մամեդովի վարկանիշը 140 կետով գերազանցում է Մանուելի վարկանիշին:

Հաղթանակով են մեկնարկել նաեւ Տիգրան Պետրոսյանը եւ Արման Միքայելյանը: Ոչ-ոքի են խաղացել Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Արամ Հակոբյանը: Հայաստանի ներկայացուցիչներից պարտություն է կրել միայն Շանթ Սարգսյանը:

B եւ C մրցաշարերում ընդհանուր առմամբ հանդես է գալիս Հայաստանի ութ ներկայացուցիչ:

 

Լուսանկարը՝ Մանուել Պետրոսյանի անձնական արխիվից