ՀՀ բարձրագույն կրթական ոլորտը ստանում է այնքան ֆինանսավորում, որքան ամերիկյան առաջատար բուհերից մեկի ֆակուլտետը. Լևոն Մկրտչյան

Լուրեր

12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
Բոլորը

Ազգային ժողովում մեկնարկել են «Բարձրագույն կրթության ոլորտում օրենսդրական բարեփոխումներ» թեմայով խորհրդարանական լսումները:

Հիմնական զեկուցող, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ համակարգային փոփոխություններ ենթադրող նախագիծ է ներկայացվել Ազգային ժողովի քննարկմանը:

Նախարարի փոխանցմամբ՝ ՀՀ բնակչության մոտավորապես 51 տոկոսը ներգրավված է բարձրագույն կրթական  համակարգում: «Եվրոպական չափանիշի ներքևի սանդղակում ենք , բայց մեր երկրի համեմատ նորմալ իրավիճակ է: Բարձրագույն կրթական  համակարգը, եթե հաշվի առնենք ֆինանսական ռեսուրսները՝ պետությունից, մասնավոր վճարներից, դրամաշնորհներից  և այլն, ապա կարող ենք ասել, որ ՀՀ բարձրագույն կրթական ոլորտը տարվա ընթացքում ստանում է  այնքան ֆինանսավորում, որքան, ասենք, ամերիկյան առաջատար բուհերից մեկի ֆակուլտետը»,- շարունակեց նախարարը:

Ըստ Լևոն Մկրտչյանի՝ այս համեմատության մեջ Հայաստանի կրթական համակարգը կատարում է իր առջև դրված խնդիրը՝ պահպանելով բարձրագույն  կրթության  հիմնական ուղենիշները:

Նախարարը մանրամասն ներկայացրեց, թե ինչ աշխատանք է կատարվել օրենքի նախագծի վրա աշխատելու փուլում: