Հրայր Թովմասյանը, ՀՀԿ-ականները, երբ ասում են՝ կարմիր, երբեմն նկատի են ունենում սև, սպիտակ, նարնջագույն, երբեմն էլ՝ բազկաթոռ․ Նիկոլ Փաշինյան

Լուրեր

12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
Բոլորը

«4+4+4 ընտրակարգի շուրջ երբեք կոնսենսուս չի եղել»,- հայտարարում է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ հակադարձելով ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանին․ «Ես շատ լավ հիշում եմ, որ կոնսենսուս եղել է Եվրամիության կողմից հատկացված գումարները ծախսելու ուղղությունների շուրջ, սակայն ընտրական կարգի շուրջ կոնսենսուս չի եղել»։

Փաշինյանը նշեց, երբ հղում են տալիս Սահմանադրությանը, ասելով որ Սահմանադրության մեջ հստակ գրված է, ընտրական կարգ կա, պետք չէ այդքան վստահ լինել, որ գործում է․ «Մենք չպետք է այդքան «ուվերեննի» լինենք, թե ինչ է գրված Սահմանադրության մեջ, որովհետև էն ինչ գրված է Սահմանադրության մեջ գիտեն շատ նեղ շրջանակի մարդիկ։ Եվ եթե նրանք գրել են համամասնական, դա դեռ չի նշանակում, որ նկատի են ունեցել համամասնական, միգուցե նկատի են ունեցել մեծամասնական»։

Իր այս պնդումը հիմնավորելու համար Փաշինյանը կոչ արեց հետևել մամուլի հրապարակումներին․ «Հրայր Թովմասյանը, ՀՀԿ-ականները, երբ ասում են՝ կարմիր, երբեմն նկատի են ունենում սև, սպիտակ, նարնջագույն, երբեմն էլ՝ բազկաթոռ»։