Կնեսեթի պատմության մեջ ամենախոշոր միջխորհրդարանական համաժողովին Հայաստանից մասնակցում է Արա Սաղաթելյանը

Լուրեր

12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
Բոլորը

Իսրայելի Կնեսեթում փետրվարի 20-22-ն անցկացվում է խորհրդարանների աշխատակազմերի գլխավոր տնօրենների եւ գլխավոր քարտուղարների միջազգային համաժողով, որտեղ ներկայացված են ընդամենը 25 երկրների խորհրդարաններ ու միջազգային կազմակերպություններ, որոնց շարքում է նաեւ Հայաստանի Հանրապետությունը: Համաժողովի աշխատանքներին մասնակցում է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը:

Կնեսեթի պատմության մեջ ամենախոշոր միջխորհրդարանական համաժողովին մասնակցում են աշխարհի խորհրդարանների աշխատակազմերի շուրջ 50 բարձրաստիճան պաշտոնյաներ: Համաժողովի աշխատանքներին ներկա են նաեւ Կնեսեթի գլխավոր տնօրեն Ալբերտ Սախարովիչը եւ քարտուղար Յարդենա Մելլեր-Հորովիցը:

Կնեսեթի խոսնակ Յուլի-Յոել Էդելշտեյնը համոզմունք է հայտնել, որ համաժողովը մեծապես կնպաստի խորհրդարանների միջեւ արդյունավետ համագործակցության ամրապնդմանը:

Համաժողովի ընթացքում քննարկումներ տեղի կունենան մասնավորապես Կնեսեթի օրինակով հանրության համար խորհրդարանների մատչելիության, օրենսդրական աշխատանքի թափանցիկության ու հրապարակայնության, գործադիրի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության թեմաների շուրջ: Համաժողովի մասնակիցները ճանաչողական այցով կլինեն նաեւ Կնեսեթի Կանաչ գոտում, այցելուների կենտրոնում, պահակազորում: Հյուրերը Երուսաղեմում կայցելեն Լացի պատ, Հոլոքոստի հուշահամալիր, իսկ Թել Ավիվում՝ հրեա ժողովրդի թանգարան:

Նշենք, որ համաժողովի աշխատանքներին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Բրազիլիայի, Կանադայի, Կիպրոսի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, Չեխիայի, Եվրոպական խորհրդարանի, Գերմանիայի, Գանայի, Հունգարիայի, Լատվիայի, Լիտվայի, Մալթայի, Մեքսիկայի, Մոլդովայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռուսաստանի, Ռուանդայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Ուգանդայի, Ուկրաինայի խորհրդարանական պատվիրակությունները: