Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդդիմադիր «Ելք» խմբակցության Եվրասիական տնտեսական միությունից (ԵՏՄ) դուրս գալու գործընթաց սկսելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ընթացքում խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը կոչ արեց ներկաներին ազնիվ լինել և խոստովանել՝ ինչու են այդքան կտրուկ դեմ արտահայտվում ԵՏՄ-ից դուրս գալու իրենց նախաձեռնության առնչությամբ: «Երբ խոսում ենք ԵՏՄ-ից դուրս գալու մասին, ասում են, բա …

