Օմսկից Հայաստան են արտագաղթում. պաշտոնյաներին արտագաղթը չի զարմացնում, բայց անհանգստացնում է

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Օմսկի վիճակագրության  վարչությունն ամփոփել է 2017 թվականի միգրացիոն գործընթացները, ըստ որի՝ երկիր ժամանողների թիվը եղել է 54.082, մեկնածներինը՝ 63.935 մարդ. տեղեկացնում  newsomsk.ru-ն:

Օմսկի բնակիչներն ամենաշատն արտագաղթել են Ղազախստան (4.721 մարդ), Ուկրաինա (696 մարդ) և Հայաստան (323 մարդ), որը կազմում է արտասահմանում հաստատված մարզի բնակիչների երեք քառորդը:

«Բնակության վայրի փոփոխության հիմնական պատճառները մասնագիտությամբ ավելի բարձր վարձատրվող աշխատանք գտնելու, բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություններն են»,- ասել է Օմսկի մարզի աշխատանքի և սոցիալական զարգացման հարցերով նախարարության աշխատանքի հարցերով բաժնի ղեկավար Մարինա Խամովան:

Նշվում է, որ պաշտոնյաներին արտագաղթն արդեն չի զարմացնում, բայց անհանգստացնում է՝ հատկապես հաշվի առնելով այն, որ բնակության նոր վայրում հաստատվել նախընտրում են մեծ մասամբ Օմսկի այն բնակիչները, որոնք աշխատունակ տարիքում են: