Սլովենիայի Մարիբոր քաղաքում կայացած ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացող չորս ձյուդոյիստներից միայն Գրիգոր Սահակյանին (90 կգ) հաջողվեց բրոնզե մեդալ նվաճել: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանն ասաց, որ գոհ է մեդալից, չնայած ընդհանուր արդյունքը կարող էր ավելի լավ լինել. «Ցանկացած մեդալ Եվրոպայի առաջնությունում արդեն հաջողություն է: Գրիգոր Սահակյանը որոշակի …

