2018 թվականի փետրվարի 22-23-ը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կազմակերպում է հրաձգության հանրապետական մրցույթ՝պետական մարմինների աշխատակիցների միջև: Մրցույթը կանցկացվի «Ասպար Արմս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հրաձգարանում (Երևան, Մամիկոնյանց 60/1)։ Մրցման առաջին օրը փետրվարի 22-ին ժամը 10:30-ին մրցելու են ՀՀ Նախագահի աշխատակազմի, ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակիցները: Հրավիրում եմ լուսաբանել միջոցառումը:

