Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. 5 անձ ձերբակալվել է

Լուրեր

14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
14.10.2026 | 16:15
«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, 5 անձ ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

2018թ. փետրվարի 16-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ է ընդունվել ՀՀ երկու քաղաքացիների կողմից առանց իրացնելու նպատակի թմրամիջոց ձեռք բերելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով ոստիկանությունում հարուցված քրեական գործը: Ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրը, իրացնողների ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ թմրամիջոցը Հայաստան է ներկրվել արտերկրից, պարզվել թմրամիջոցի՝ մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխմանը, իրացմանն անմիջական մասնակցություն ունեցած անձանցից մի քանիսի ինքնությունը, ովքեր ՀՀ և ԻԻՀ քաղաքացիներ են, մեխանիզմը:

 

 Քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, կատարվել են խուզարկություններ մի շարք անձանց բնակավայրերում, Կենտրոն վարչական շրջանի տարածքում գործող գիշերային ակումբներից մեկում։ Արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ, այդ թվում՝ հոգեմետ նյութեր, «Մարիխուանա», ինչպես նաև՝ շուրջ 381 գրամից ավել «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որի 1 գրամը Հայաստանի «սև շուկայում» իրացվում է 100.000 ՀՀ դրամի շրջանակում։  5 անձ ձերբակալվել է, որոնցից 2-ը՝ ԻԻՀ, 3-ը՝ ՀՀ քաղաքացի:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը հնարավոր մասնակցություն ունեցած այլ անձանց ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։