Բանանը թանկացել է 44 տոկոսով. «Փաստ»

Լուրեր

12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Փաստ» թերթը գրում է.

Մայրաքաղաքի մի շարք սուպերմարկետներում բանանի գինը բարձրացել է: Մեկ կիլոգրամի գինը որոշ սուպերմարկետներում հասել է 800 դրամի: Մի շարք խանութներում էլ այդ գինը տատանվում է 750–790 դրամի սահմաններում: Դեռ նախորդ տարվա հոկտեմբերին «Փաստ»–ը արձանագրել էր, որ առաջին անհրաժեշտության ապրանքներից բացի, թանկացել է նաև բանանը: Մասնավորապես՝ մսի, կարագի և այլ ապրանքների գնի բարձրացման ֆոնին բանանի գինը ևս բարձրացել էր: Նշված ժամանակահատվածում, սակայն, բանանի գինը 550 դրամից բարձրացել էր՝ հասնելով 650 դրամի: Հավելենք, որ ինչպես շատ ապրանքների, բանանի շուկայում ևս մենաշնորհային ընկերություն կար՝ «Քեթրին գրուպ»–ը, որի սեփականատերը ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանն է:

ՀՀ կառավարությունը, վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, դեռ նախորդ տարի էր հայտարարել, որ ցանկացած ապրանքի (այդ թվում՝ բանանի ներկրման) հարցում որևէ խոչընդոտ չի կարող լինել, և ցանկացած գործարար կարող է Հայաստան ներմուծել օրենքով չարգելված ցանկացած ապրանք: Հայտարարությունից հետո հայտնվեցին տնտեսվարողներ, որոնք ևս սկսեցին բանան ներկրել Հայաստան: Նրանք անգամ հայտարարեցին, որ բանանի շուկայում մենաշնորհային դիրք ունեցող ընկերություն չկա:

Ըստ ներմուծողների՝ կարող է մի քիչ ավել, կամ մի քիչ պակաս, բայց Հայաստանում մեկ կիլոգրամի գինը 600 դրամի սահմաններում նորմալ է: Կրկին գործ ունենք մենաշնորհային դիրքի չարաշահմա՞ն, թե՞ զուտ թանկացման հետ, ինչը կարող է պայմանավորված լինել նաև արտաքին շուկայում առկա հնարավոր գնային բարձրացումների հետ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ու պատասխանատու մարմինները կրկին ուսումնասիրության առիթ ունեն: 

 Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: