Կառավարության այսօրվա նիստի 10 հարցերը հիմնականում վերաբերում էին անտառային բարեփոխումների ընթացքին: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրուցում ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Նախարարի տեղեկացմամբ՝ ՀՀ նախագահի հրամանագրով անտառային կոմիտե է ստեղծվել, նիստին էլ հաստատվել է այդ կոմիտեի կանոնադրությունն ու կառուցվածքը: «Մեկ այլ որոշմամբ բնապահպանության նախարարությունում ձևավորվում է կենսառեսուրսների և անտառային քաղաքականության վարչություն: «Հայանտառ» …

