Արթուր Ջավադյանը մասնակցում է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի հանդիպմանը
Տնտեսություն
22.02.2018 | 12:44Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն աշխատանքային այցով մեկնել է Սալոնիկ, որտեղ փետրվարի 22-24-ը մասնակցելու է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի 12-րդ հանդիպմանը:
Հանդիպման ժամանակ քննարկվելու են բանկի գործունեությանն առնչվող հարցեր:
Այցի ընթացքում Արթուր Ջավադյանը հանդիպումներ է ունենալու Սևծովյան առևտրի և զարգացման բանկի անդամ երկրների կենտրոնական բանկերի նախագահների, այլ ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների հետ: