Թրանսփարենսի Ինթերնեշնլի Կոռուպցիայի ընկալման 2017թ. համաթվի արդյունքները

Լուրեր

14.10.2026 | 19:03
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
14.10.2026 | 18:50
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
14.10.2026 | 18:32
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
14.10.2026 | 18:19
Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
14.10.2026 | 18:10
ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
Բոլորը

Կոռուպցիայի ընկալման 2017 թվականի համաթիվը ցույց է տալիս կոռուպցիայի ծանր բեռան առկայությունն աշխարհի երկրների ավելի քան երկու երրորդում
 Թրանսփարենսի Ինթերնեշնլի կողմից իրականացված արդյունքների վերլուծությունից երևում է, որ հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների
նկատմամբ ճնշումները կապված են կոռուպցիայի բարձր մակարդակի հետ Բեռլին, փետրվարի 21, 2018 – Այս տարի իր հիմնադրման 25-ամյակը նշող
Թրանսփարենսի Ինթերնեշնլի կողմից այսօր հրապարակված Կոռուպցիայի ընկալման համաթվերը վեր են հանում որոշ մտահոգիչ տվյալներ. չնայած ողջ աշխարհում կոռուպցիայի
դեմ տարվող պայքարին, երկրների մեծամասնությունը չափազանց դանդաղ է գործում այդ պայքարում: Ճիշտ է, որ կոռուպցիայի դեմն առնելը ժամանակ է պահանջում, սակայն դա չի
արդարացնում շատ երկրներին, որոնք վերջին տարիներին շատ քիչ են առաջադիմել կամ ընդհանրապես չեն առաջադիմել: Էլ ավելի մտահոգիչ է այն, որ համաթվի արդյունքների
հետագա վերլուծությունը ցույց է տալիս, որ այն երկրները, որոնցում հասարակական կազմակերպությունները և լրատվամիջոցներն առավել քիչ են պաշտպանված, նաև ունեն
կոռուպցիայի առավել բարձր մակարդակ:

Արդյունքներին ծանոթանալու համար խնդրում ենք այցելել www.transparency.org/cpi2017 2017թ. կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) դասակարգել է 180 երկրներ և
տարածքներ ըստ այն բանի, թե փորձագետները և գործարարները որքանով կոռումպացված են ընկալում այդ երկրների հանրային ոլորտը (պետական և համայնքային մարմինները): ԿԸՀ-ն չափվում է 0-ից 100 սանդղակով, որտեղ 0-ն նշանակում է, որ այդ ոլորտն ընկալվում է բացարձակ կոռումպացված, իսկ 100-ը` բացարձակ մաքուր: 2017թ. համաթվերը ցույց են
տալիս, որ աշխարհի երկրների ավելի քան երկու երրորդի ԿԸՀ արժեքները 50-ից փոքր են, իսկ ԿԸՀ միջին արժեքը հավասար է 43-ի:

Վերջին վեց տարների ընթացքում մի շարք երկրների ԿԸ համաթվերն էապես բարելավել են: Այդ երկրներից են Կոտ դ’Իվուարը, Սենեգալը և Մեծ Բրիտանիան: Միևնույն ժամանակ, մի
շարք երկրներում գրանցվել է լուրջ հետընթաց. դրանցից են Սիրիան, Յեմենը և Ավստրալիան: 2017թ. ԿԸՀ ամենաբարձր արժեքներ գրանցել են Նոր Զելանդիան և Դանիան`
համապատասխանաբար 89 և 88 միավոր: Ամենից ցածր արժեքներ գրանցել են Սիրիան, Հարավային Սուդանը և Սոմալին՝ համապատասխանաբար 14, 12 և 9: Տարածաշրջանների
կտրվածքով ամենից լավ արդյունքները ցույց է տվել Արևմտյան Եվրոպան, որի ԿԸՀ միջին արժեքը հավասար է 66-ի: Ամենավատ արդյունքներ գրանցել են Անդրսահարյան Աֆրիկան
(ԿԸՀ միջին արժեքը` 32) և Արևելյան Եվրոպան և Կենտրոնական Ասիան (ԿԸՀ միջին արժեքը` 34):

 

Ամեն շաբաթ մեկ լրագրող է սպանվում շատ կոռումպացված երկրում

Թրանսփարենսի Ինթերնեշնլի կողմից իրականացված ԿԸՀ ավելի հանգամանալից վերլուծությունը վեր է հանել կապը, մի կողմից, կոռուպցիայի մակարդակի և, մյուս կողմից, լրագորղների ազատությունների պաշտպանվածության և քաղաքացիական հասարակության՝իրենց երկրների հասարակական կյանքում ներգրավվածության միջև: Վերլուծությունից պարզվել է, որ, սկսած 2012 թվականից, համարյա բոլոր լրագրողները սպանվել ենկոռումպացված երկրներում: «Կոռուպցիայի մասին խոսելիս ոչ մի ակտիվիստ կամ լրագրող չպետք է վախենա իր կյանքի համար»,- ասում է Թրանսփարենսի Ինթերնեշնլի գործադիր տնօրեն տիկին Պատրիսիա Մորեյրան: «Նկատի ունենալով ողջ աշխարհում քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների նկատմամբ իրականացվող ճնշումները՝ մենք պետք է անենք ավելին` պաշտպանելու համար նրանց, ովքեր իրենց ձայնն են բարձրացնում ընդդեմ կոռուպցիայի»,- ավելացնում է նա:

 

Վերլուծությունը, որն օգտագործում է Լրագորղների պաշտպանության կոմիտեի տվյալները, ցույց է տալիս, որ վերջին վեց տարիներին յուրաքանչյուր 10 սպանված լրագրողից 9-ը գործել է այն երկրում, որի ԿԸՀ արժեքը եղել է 45-ից ցածր: Սա նշանակում է, որ շատ կոռումպացված երկրներում միջին հաշվով շաբաթական առնվազն մեկ լրագրող է սպանվում: Բացի այդ, յուրաքանչյուր հինգերորդ լրագրող սպանվում է կոռուպցիայի մասին գրելու պատճառով: Դժբախտաբար, այս դեպքերից մեծամասնությունում արդարադատությունը երբեք չի գործել:

 

Թրանսփարենսի Ինթերնեշնլի ջանքերը և նրա անմիջական փորձը, որը գալիս է իր` աշխարհի ավելի քան 100 պաշտոնական ներկայացուցիչների հետ աշխատելուց, հաստատում
է կոռուպցիայի և մամուլի ազատության սահմանափակման միջև սերտ կապը: Օրինակ՝ Բրազիլիայում, որի 2017թ. ԿԸՀ արժեքը հավասար էր 37-ի, վերջին վեց տարիներին սպանվել
է 20 լրագրող: Իրենց հետաքննություններում թիրախավորելով տեղական ինքնակառավարման մարմիններում տեղ գտած կոռուպցիան և թմրանյութերի հետ կապված
հանցագործությունները՝ բրազիլացի լրագրողներն ամեն օր վտանգում են իրենց կյանքը`ուղղակի իրենց գործն անելով:

Կոռուպցիան կապված է քաղաքացիական հասարակության գործունեությունը սահմանափակելու հետ

Թրանսփարենսի Ինթերնեշնլն ուսումնասիրել է նաև կապը կոռուպցիայի մակարդակի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների՝ գործելու ազատության և հանրային քաղաքականությունների վրա ազդելու միջև: Վերլուծությունը, որն օգտագործում է Համաշխարհային արդարադատության ծրագրի (World Justice Project) տվյալները, ցույց է տալիս, որ քաղաքացիական ազատությունների ցածր մակարդակ ունեցող երկրների մեծ մասը
ունի ԿԸՀ ցածր արժեքներ:

«Վարկաբեկումը, սպառնալիքները, դատական գործերն ու բյուրոկրատական արգելքներն այն գործիքներն են, որոնք օգտագործվում են որոշ երկրների իշխանությունների
կողմից` փորձելով լռեցնել նանց, ովքեր առաջ են մղում կոռուպցիայի դեմ պայքարը: Կոչ եմ անում այդ իշխանություններին, ովքեր թաքնվում են տարբեր սահմանափակումներ մտցնող օրեքների ետևում, անմիջապես հետ կանգնել այդպիսի գործելաոճից և թույլ տալ քաղաքացիական հասարակության ավելի լայն մասնակցություն»,- ասում է տիկին Մորեյրան:

Հունգարիան, որի ԿԸՀ արժեքը 2012թ. հավասար էր 55-ի իսկ 2017թ. այն նվազեց մինչև 45-ի, հանդիսանում է քաղաքացիական հասարակության սահմանափակման` Արևելյան
Եվրոպայում ամենամտահոգիչ օրինակներից մեկը: Եթե Հունգարիայում ուժի մեջ մտնեն վերջերս մշակված օրենքների նախագծերը, ապա դրանք սպառնում են սահմանափակել
հասարակական կազմակերպությունների ազատ գործելու հնարավորությունները և արգելել նրանց` ունենալ բարեգործական կազմակերպությունների կարգավիճակ: Դա ավերիչ
հետևանքներ կունենա քաղաքացիական հասարակության բազմաթիվ կազմակերպությունների համար, որոնք նախորդ օրենքի գործողության արդյունքում արդեն
իսկ զգում են ազատ գործելու սահմանափակումները: Այդ օրենքը հանրության շրջանում առաջացնում է բացասական ընկալում այն հասարակական կազմակերպությունների
նկատմամբ, որոնք ֆինանսավորվում են արտասահմանից: