Հաստատվել է Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը

Լուրեր

06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
Բոլորը

Գործադիրը հաստատել է Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թթ գործողությունների ծրագիրը: Արդյունքում՝ կհաստատվի Ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարությունը, կնախանշվեն ոլորտում առկա առաջնահերթությունները, հիմնական զարգացումները և հստակ կսահմանվեն ոլորտային քաղաքականությունը մշակող մարմնի՝ Ներքին գործերի նախարարության առաջնորդությամբ առաջիկա երեք տարիների ընթացքում նախանշված առաջնահերթությունների ուղղությամբ հաջողություններ գրանցելու նպատակով կատարման ենթակա միջոցառումները՝ պատասխանատու մարմինների, վերջնաժամկետների և չափելի ու հստակ վերստուգիչ արդյունքների ամրագրմամբ։

«Նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարության նախորդ նվաճումները, քաղված դասերը, անկախ փորձագիտական գնահատման արդյունքները, իրականացվել են ծավալուն ֆոկուս խմբային քննարկումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և երիտասարդների հետ՝ ապահովելով նախագծի շուրջ լայն հանրային կոնսենսուս», – նշել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը:

Նախարարը հավելել է, որ բարեփոխումների 2024-2026 թթ. շրջափուլի անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալ նպատակներով՝ Ներքին գործերի նախարարության կայացման, ծառայությունների որակի բարելավում, նախարարության և ոստիկանության միջև ինստիտուցիոնալ կապի ամրապնդում, ոստիկանության կառավարման սխեմայի և ֆունկցիոնալի ավարտական տեսքի բերում, ոստիկանությունում մարդկային ռեսուրսների կառավարման ինստիտուցիոնալ նոր մոտեցման ներդրում։

«Հատկանշական է, որ բարեփոխումների իրականացման արդյունքներն արտացոլվում են նաև հանրային հարցումներով։ Միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին հարցմամբ՝ ոստիկանության աշխատանքից գոհ է հարցվածների 62 տոկոսը: Մեր խնդիրն է շարունակել ջանքեր գործադրել վստահության մակարդակի բարձրացման ուղղությամբ: Նախագծով հասցեագրվում են հետևյալ առանցքային ուղղությունները, մասնավորապես՝ ապահովվելու է ոստիկանության կառուցվածքի և ֆունկցիոնալի ավարտական տեսքը, նորացված նկարագիր է սահմանվելու աշխատատեղերի համար և այլն: Խորքային վերափոխման է ենթարկվելու ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարումը՝ բարձրացնելով ոստիկանությունում ծառայության գրավչությունը, խթանելով կանանց ներգրավումը, ամրապնդելով բարեվարքությունը, կառավարելով կոռուպցիոն ռիսկերը։ Բարեփոխվելու է կրթական միջավայրը, որի շրջանակում ձևավորվելու է ՆԳՆ միասնական կրթահամալիրը, ներդրվելու է ոստիկանության համակարգի մուտք գործելու մեկ միասնական խողովակ, երաշխավորվելու է անձնակազմի շարունակական կրթությունը», – ասել է նախարարը:

Վահե Ղազարյանի խոսքով՝ ռազմավարության նոր մոտեցում է առաջարկվում հանրության օպերատիվ և արդյունավետ սպասարկման համար, ացի այդ, նախատեսվում է հանրապետական մեկ միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի՝ 112-ի ստեղծում, որի շրջանակում առանձին հեռախոսահամարներով 911, 102, 103 զանգերի սպասարկումը կդադարեցվի, և քաղաքացին իր կանչի սպասարկումը կստանա մեկ հեռախոսահամարով, մեկ կետից՝ արագ սպասարկմամբ, որը նախատեսվում է իրականացնել 2026 թ.-ին։

Նախարարն այդ ռազմավարության համատեքստում կարևորել է նաև հանցավորության կանխարգելման թեման, որը նախատեսում է հանցավորության կանխարգելման համալիր գործողությունների ծրագրի մշակում։ «Գործարկվելու է ոստիկանության հենասյունային վերջին ուղղությունը՝ Ոստիկանության գվարդիան։ Ռազմավարությունն անդրադառնալու է նաև մարդու իրավունքների պաշտպանության որոշ զգայուն հարցերի՝ նախատեսելով վատ վերաբերմունքի ենթադրյալ դեպքերի արձանագրման մեխանիզմի ներդրում, ոստիկանության բաժինների տեսահսկման միասնական համակարգի ներդրում, անձնական տվյալների պաշտպանության իրավունքի ապահովման արդյունավետության բարձրացում»,- ասել է Վահե Ղազարյանը՝ հավելելով, որ այս բոլոր գործողություններն ապահովելու են արդեն իսկ արձանագրված հաջողությունները և նոր արդյունքների գրանցումը։

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ոստիկանության փոփոխությունների ռազմավարությունը ամենաարդյունավետ ընթացքի մեջ է, որովհետև այդ ճանապարհի մի զգալի մասն անցել են: Վարչապետը կարևորել է նաև հանրությանը փոփոխությունների երևացող և չերևացող կարևոր կողմերի մասին պարզաբանելու հանգաամանքը. «Արդեն իսկ փոխվել է հետևյալը, եթե նախկինում ունեինք ոստիկանության մարզային վարչությունների և քաղաքային բաժինների և բաժանմունքների համակարգ, որը 90-ականների սկզբին ներդրվեց, և պետք է արձանագրել, որ իր էական արդյունքն ունեցավ Հայաստանում իրավակարգի ամրապնդման գործում, բայց նաև որոշակի փոփոխության ժամկետը, ժամանակը հասունացավ: Հիմա մենք այդ համակարգն այլևս չունենք, և բոլոր մարզերում մենք ունենք ուղղաձիգ ենթակայության երեք հիմնական կառույց՝ առանձին քրեական ոստիկանությունն է, որտեղ քրեական ոստիկանությունը մարզի մասշտաբով է աշխատում, որը զբաղվելու է ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով»:

Վարչապետը նշել է, որ զուգահեռ նոյեմբերից ներդրվել են համայնքային ոստիկանության ստորաբաժանումներ, որի օպերատիվ հատվածը զբաղվելու է ոչ մեծ ծանրության հանցանքների օպերատիվ սպասարկմամբ և նաև քաղաքացիական գործերի հետ առնչություն ունեցող գործառույթներով՝ կապված ձերբակալվածներին պահելու, զենքի թույլտվությունների, համայնքի հետ ամենօրյա աշխատանքի հետ: «Հաջորդ ուղղությունը պարեկային ոստիկանությունն է: Ամենակարևոր առանձնահատկությունն ի՞նչն է, որ այս բոլոր կառույցներն ուղղաձիգ ենթակայությամբ ենթարկվելու են ոստիկանության հանրապետական ղեկավարությանը: Այսինքն՝ մարզային աստիճանակարգություն գոյություն չի ունենալու, որ, կարծում եմ, շատ կարևոր է», -նշել է երկրի ղեկավարը՝ կարևորելով, որ ոստիկանության այս երեք ուղղությունները մարզային մասշտաբի նույն ղեկավարության ներքո չեն աշխատում, ինչը որոշակիորեն նաև հենց ոստիկանության ներսում հակակշիռների մեխանիզմ է ստեղծում:

Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարել նաև ռազմավարությամբ իրականացվելիք բարեփոխումների պատշաճ իրագործումը։