Ամբաստանյալի աթոռին, բայց հեռվից. ում է պետությունը որոշել դատել հեռակա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.04.2025 | 23:29
Ատելության խոսքը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում ամենավտանգավոր երևույթներից է. ՄԻՊ
28.04.2025 | 23:20
Բաքուն հայտնել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի զինծառայողի ինքնասպանության մասին
28.04.2025 | 23:11
Հրդեհ Աշոցք-Բավրա ավտոճանապարհին
28.04.2025 | 22:57
Բաքուն հայտնում է, թե իր պահանջով Ինտերպոլը Մակրոնի անվտանգության նախկին ղեկավարի նկատմամբ հետախուզում է հայտարարել
28.04.2025 | 22:44
Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Թրամփի և Պուտինի հանդիպումը
28.04.2025 | 22:31
Բաքվում շինծու գործերով նիստում Բակո Սահակյանը հայտարարել է, որ մասնակցել է Շուշիի ազատագրմանը
28.04.2025 | 22:28
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.04.2025 | 22:13
Որ պետությունների առաջնորդներն են նախատեսում մասնակցել Մոսկվայում Հաղթանակի շքերթին
28.04.2025 | 22:00
Փաշինյանը Մերկելի հետ ազատ շրջում էր Հյուսիսայինում, հիմա՝ «սնայպերի» տակ է Մատենադարան գնում, մի բան չլինի․ Միքայել Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2025 | 21:44
Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը հատուկ տեղ է զբաղեցնում Ադրբեջանի, Իրանի և ՌԴ-ի համատեղ նախագծերի շարքում․ Ալիև
28.04.2025 | 21:29
Թուրքիան հերքում է սպառազինությամբ լի 6 ինքնաթիռ Պակիստան ուղարկելու մասին պնդումները
28.04.2025 | 21:13
Իսպանիայում, Պորտուգալիայում և Ֆրանսիայի որոշ հատվածներում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են
28.04.2025 | 21:00
ԱՄՆ-ի զանգը զսպել է Ադրբեջանի ագրեսիան ՀՀ-ի դեմ, բայց դա ժամանակավոր բնույթ է կրում․ Տաթևիկ Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2025 | 20:50
Մերցը ներկայացրել է Գերմանիայի կառավարության անդամների թեկնածուներին․ ապագա ԱԳ նախարարը կողմ է, որ Կիևը գերմանական զենքերով հարվածի ՌԴ-ում թիրախներին
28.04.2025 | 20:41
Ադրբեջանն ու Իրանը տարածաշրջանային խնդիրները տարածաշրջանի երկրների կողմից լուծելու կողմնակից են
Բոլորը

Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը հետախուզման մեջ է արդեն շուրջ 6 տարի․ իրավապահները թերևս կորցրել են նրան գտնելու հույսը ու որոշել են դատել հեռակա՝ առանց իր մասնակցության։ Հետախուզման մեջ գտնվող նախկին բարձրաստիճան պաշտոնյան և գործով անցնող նրա երկու մտերիմներ՝ գերատեսչության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ի տնօրենի նախկին տեղակալ Սուրեն Ավագյանն ու Սևանի հոգեբուժարանի նախկին տնօրեն Գագիկ Կարապետյանն այս տարիներին այդպես էլ ինքնակամ չներկայացան և այդպես էլ չհայտնաբերվեցին նախաքննական մարմինների կողմից։

Զանազան բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած Արամ Հարությունյանը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց 2015 թվականին, երբ նրա անունը սկսեց շրջանառվել առանձնակի խոշոր չափերի կաշառք տալու քրեական գործով։ ՀՀԿ անդամը, սակայն, պատասխանատվության չենթարկվեց․ կարճ ժամանակ անց՝ գործի վարույթը կարճվեց հանցակազմի բացակայության հիմքով։ Ավելի ուշ՝ հեղափոխությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը երկրի թիվ մեկ ամբիոնից ուշագրավ հայտարարություն կատարեց՝ առանց անուններ մատնանշելու։

Եվ մինչ իրավապահները փնտրում էին Փաշինյանի մատնանշած «մեղավորին», գործարար Սիլվա Համբարձումյանը հայտարարեց՝ 2008 թվականին ինքն է այդ ժամանակ Բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արամ Հարությունյանին 14 մլն դոլար կաշառք տվել, որ կարողանա 10 հանքավայրերում ուսումնասիրություններ կատարելու լիցենզիա ստանալ, իսկ մեկ տարի անց՝ թուլտվություն ունենա 25 տարի ժամկետով այդ հանքերը շահագործելու վերաբերյալ:

ՀՀ գլխավոր դատախազությանը երկու ամիս անհրաժեշտ եղավ ակնհայտը բացահայտելու համար։ 2018 թվականի դեկտեմբերի 3-ին գերատեսչությունը հաստատեց արդեն իսկ շրջանառվող տեղեկությունները․ Փաշինյանի մատնանշած պատգամավորը՝ Արամ Հարությունյանն է։

Այդ ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ ներկայացրեց ՀՀ Ազգային ժողովին` պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան կալանավորելու համաձայնություն ստանալու համար։ Պատգամավորին անձեռնամխելիությունից զրկել հաջողվեց միայն երկրորդ փորձից, ինչից հետո դատարանը կալանավորման որոշում կայացրեց, որը, սակայն, այդպես էլ իրագործել չհաջողվեց։ Արամ Հարությունյանն իրավապահների տեսադաշտից պարզապես անհետացավ․ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ վերջինս լքել էր Հայաստանը մեղադրանքի հաստատումից մի քանի օր առաջ։ Ավելի քան 5 տարի ապարդյուն փնտրտուքից հետո գործի մասով որոշվեց կիրառել 2021 թվականի օգոստոսից ուժի մեջ մտած, իսկ 2022 թվականի հուլիսից արդեն իսկ Քրեական դատավարության նոր օրենսգրքով ամրագրված 476-րդ հոդվածը։

Հեռակա վարույթ և դատաքննություն անցկացնելու գլխավոր պայմաններից մեկը պաշտպանի ներկայությունն է։ Ըստ Քրեական դատավարության 478-րդ հոդվածի՝ եթե մեղադրյալը չունի վարույթին ներգրավված պաշտպան, ապա հեռակա վարույթ սկսելուց հետո՝ եռօրյա ժամկետում, քննիչը խուսափող մեղադրյալին, իսկ դրա օբյեկտիվ անհնարինության դեպքում նրա մերձավոր ազգականներից որևէ մեկին ուղարկում է տվյալ մեղադրյալի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին որոշման պատճենը և տրամադրում տասնօրյա ժամկետ պաշտպան հրավիրելու համար։ Այդ ժամկետում պաշտպան չհրավիրվելու դեպքում՝ քննիչը Փաստաբանների պալատից պահանջում է նշանակել պաշտպան։ Այստեղ, սակայն, պաշտպանական կողմի դիտարկմամբ՝ խախտվում են մեղադրյալի կամ ամբաստանյալի իրավունքների։

Իրավապաշտպան, փաստաբան Նինա Կարապետյանցը ևս նոր օրենքի կիրառման մեջ խնդրահարույց որոշ կետեր է առանձնացնում, նկատելով՝ դրանք գուցե հետագայում ՀՀ-ին կրկին միջազգային դատարանի առաջ կանգնեցնեն։

Բնապահպանության նախկին նախարարի ու նրա մտերիմների գործով պաշտպանական կողմը դեռևս հեռակա վարույթ սկսվելու պահից տարբեր ատյաններ բողոքներ էր ներկայացրել, պնդելով՝ այս գործով նման գործընթաց սկսելը սահմանադրական խնդրի է հանգեցնում։

Ըստ ամենայնի, օրենքի այս կարգավորումը հենց վաղեմության ժամկետների պատճառով քրեական գործերի կարճումը բացառելու համար է մշակվել։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից շատերն են այսօր հետախուզման մեջ և ենթադրելի է՝ հետագայում վաղեմության ժամկետը անցնելու նկատառումով։ Կարապետյանցի դիտարկմամբ՝ հեռակա դատավարությունները կաարող են անցումային արդարադատության մաս համարվել։

Factor TV-ն Գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց, թե օրենքի ընդունումից ավելի քան 3 տարի անց հետախուզման մեջ գտնվող քանի՞ անձի մասով է սկսվել հեռակա վարույթ կամ հեռակա դատաքննություն։ Գերատեսչությունից փոխանցեցին, որ նման վիճակագրություն չեն վարում։ Բաց աղբյուրներից տեղեկացանք, որ շաբաթներ առաջ բավարարվել են ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանի և Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի մասով հեռական դատավարություն սկսելու մասին դատախազների միջնորդությունները։ Տեղյա՞կ են արդյոք նրանք՝ իրենց մասով քննություն սկսելու մասին․ Մինասյանի պաշտպանական թիմը չպատասխանեց Factor TV-ի հեռախոսազանգերին, իսկ իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծիք հայտնեց՝ առավել քան տեղեկացված են։

Իսկ ի՞նչ կտան հեռակա վարույթով իրականացվող քննությունները, եթե դատավճիռները կայացվեն, սակայն հետախուզման մեջ գտնվող անձն այդպես էլ Հայաստան չվերադարձվի։ Սաքունցը շեշտում է՝ օդում կախված անորոշ մեղադրանքը կամ չի հաստատվի և անձը կարդարացվի կամ էլ ամբաստանյալից կդառնա հաստատված դատապարտյալ։

Ո՞վ կլինի հաջորդը, ո՞ւմ գործի քննությունը կսկսվի առանց իր ներկայության, դեռևս անորոշ է, քանի որ Դատախազությունը և Քննչական կոմիտեն չեն բարձրաձայնում այլ գործերի մեկնարկի մասին։ Մինչ այդ շարունակում են հետախուզման մեջ գտնվել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ՀՀ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանը, Քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Լյովա Սարգսյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանը, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիներ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները, դատավոր Սամվել Ուզունյանը և այլք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան