Coffee House-ը 450 մլն դրամի հա՞րկ է թաքցրել. սեփականատերը մեկնաբանում է իրավիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.06.2026 | 10:30
Մհեր Գրիգորյանը և Իրանի փոպնախագահը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
27.06.2026 | 10:13
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.06.2026 | 09:03
ԱԱ-2026. Բելգիան ու Եգիպտոսը նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 06:03
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց Ուրուգվային, Կաբո Վերդեն նույնպես դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
Բոլորը

Ավելի քան 5 մլն բաժակ սուրճ վաճառելու մասին հպարտությամբ հայտարարող «Coffeehouse» ընկերությունը, ըստ Քննչական կոմիտեի, հարկային պարտավորությունները չի կատարել։ Մինչ պաշտոնական տեղեկություններ հայտնի կդառնային, Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում մի քանի տասնյակի հասնող մասնաճյուղերը փակվել էին և կնքվել։ Ավելի ուշ իրավապահ մարմինը հայտարարեց՝ սուրճի վաճառքով զբաղվող հայտնի ընկերությանը վերագրվում է 450 միլիոն դրամի չկատարված հարկային պարտավորություն։ Այս գումարը համարժեք է ավելի քան 1 մլն 150 հազար դոլարի։

Այս գործի շրջանակում մի քանի օր դադարեցվել էր ընկերության գործունեությունը։ Վերաբացումից հետո մասնաճյուղերի աշխատակիցները հակված չեն խոսել ընկերության շուրջ քրեական աղմուկից։ Վաճառքի կետերից մեկում, առանց պատճառների մասին խոսելու, նշեցին միայն, որ ընկերությունը վերսկսել է աշխատանքը մինչ այս գործող ծավալով։

Factor TV-ին հայտնի դարձավ, որ գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել «Coffeehouse» ընկերության սեփականատերեր Նարեկ Քեյանին ու Հարություն Մկրտչյանին։ Առաջադրված հոդվածը ենթադրում է խոշոր չափի հարկերի չվճարում, ինչը պատժվում է մինչև ութ տարի ժամկետով ազատազրկմամբ։

«Coffeehouse» ընկերության տնօրեն և 50 տոկոս բաժնեմասի սեփականատեր Հարություն Մկրտչյանը Factor TV-ի հետ զրույցում հարկային պարտավորությունները չկատարելու հանգամանքն ուղիղ չհաստատեց։ Միաժամանակ, սակայն, նշեց, որ պետբյուջե 125 մլն դրամ են վճարել։

Հարություն Մկրտչյանը հակված չէր խոսել այն մասին, թե ինչու են պետությունից գումար թաքցրել, պարբերաբար փորձում էր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ բյուջե գումար են մուտքագրել։ Երբ հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ են վճարումը կատարել, եթե կարծում է, թե պետությունից եկամուտները չեն թաքցրել, Մկրտչյանն ասաց՝ ընդունում է, որ թերացումներ կարող էին լինել։

Հարություն Մկրտչյանից զատ՝ ընկերությունում 50 տոկոս բաժնեմաս ունի Նարեկ Քեյանը։  Նրանք ընկերներ են։ Այս անձանց է պատկանում նաև 2024-ին հիմնադրված «Կոֆե Հաուս Պրայմ» ընկերությունը։ Հարկային պարտավորությունների չկատարման հետ կապված այս պատմությունից բացի՝ «Coffeehouse»-ն ապրիլին նաև արգելանքի տակ էր հայտնվել։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից Factor TV-ն տեղեկանում է, որ ԴԱՀԿ-ն ապրիլի 14-ին որոշել է Հարություն Մկրտչյանից հօգուտ Երևանի քաղաքապետարանի բռնագանձել 200 հազար դրամ, ինչը կատարվել է ապրիլի 22-ին։

«Coffeehouse»-ից զատ՝ Հարություն Մկրտչյանի և Նարեկ Քեյանի անունները հանդիպում են նաև այլ ընկերություններում մասնակցություններում։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից ստացված տեղեկության համաձայն՝ Նարեկն ու Հարությունը չորսական տոկոս բաժնեմաս ունեն բնակարանների կառուցապատմամբ զբաղվող «Դիլի Տրոպիկ» ընկերությունում։ Այս ընկերության բաժնետերերից Հակոբ Կիրեղյանը Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ Տիգրան Ավինյանի քարոզարշավի կազմակերպման համար ՔՊ-ին 2,2 մլն դրամ էր նվիրաբերել։ Միաժամանակ, 2023 թվականին հիմնադրված «Բակեր» ՍՊԸ-ում ընկերներից յուրաքանչյուրին է պատկանում 25 տոկոս բաժնեմասը։ 2024-ին հիմնադրված մեկ այլ՝ «Ֆրենդ ընդ քո» ընկերությունում էլ նրանց է պատկանում 4,6 տոկոսը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան