Ղազախական ընկերությունները ՌԴ-ի համար սարքեր են գնել արևմտյան երկրներից, որոնք օգտագործվել են ՌԷՊ միջոցների ստեղծման համար

Լուրեր

08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ղազախական ընկերությունները սարքեր են գնել Եվրոպայից, Ասիայից և Ամերիկայից, որոնք այնուհետև մատակարարվել են Ռուսաստան և կարող են օգտագործված լինել ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) համակարգեր ստեղծելու համար, պարզել է The Insider-ը, որին վկայակոչում է Current time-ը։

Նշվում է, որ Askarlab, Dicosta Technologies, Panalem Technologies and Computer Services ընկերությունները, որոնք գրանցված են Ղազախստանում, ապրանքներ են ձեռք բերել Rohde & Schwarz (Գերմանիա), Safran Data Systems (Ֆրանսիա), Mini-Circuits (ԱՄՆ), Farran Technology (Իռլանդիա) և այլ ընկերություններից 2023-2024 թվականներին, այնուհետև դրանք վերաուղղել Ռուսաստանի Դաշնություն։

Պարզվել է, որ միայն Askarlab-ը 2023 թվականի նոյեմբերից գնել է շուրջ 2 միլիոն դոլար արժողությամբ բարձրակարգ ռադիոսարքավորումներ:

«Ներմուծվող ապրանքների թվում են եղել ռադիոհաճախականության զտիչներ, ռադիոհաճախականության ադապտերներ, ուժեղացուցիչներ, ատենուատորներ, հաճախականության ընդլայնիչներ, թուլացնողներ, արբանյակային մոդեմներ, վեկտորային ցանցի անալիզատորներ և այլ սարքավորումներ»,- նշել են լրագրողները։

The Insider-ի տրամադրության տակ է հայտնվել Askarlab-ի տնօրեն Ալեքսանդր Լիսիցինի նամակագրությունը (նախկինում նա ղեկավարել է վերոհիշյալ Computer Services-ը), որը խոստացել է պատժամիջոցների ենթարկված ռուսական Dipol ընկերությանը մատակարարել իսպանական Keysight Technologies-ի սարքավորումներ:

Ռազմական փորձագետ Լեոնիդ Դմիտրիևը նշել է, որ այս և այլ արևմտյան ընկերությունների արտադրանքն ակտիվորեն օգտագործվում է ռուսական ռադիոէլեկտրոնային հետախուզական արբանյակների և «Լիանա» համակարգի կատարելագործման մեջ։

Ալմաթիում գտնվող Dicosta-ն 2023 թվականի նոյեմբերից ներմուծել է 1 միլիոն դոլար արժողությամբ Keysight սարքավորումներ։

Ղազախստանի և Ռուսաստանի մաքսային փաստաթղթերի հիման վրա լրագրողները պարզել են, որ օտարերկրյա ապրանքներն օդային ճանապարհով առաքվել են Ալմաթիի Ժետիսու մաքսակետ, որտեղից դրանց մի մասն ուղարկվել է Ռուսաստան։

Լրագրողները Մոսկվայից գնորդների անվան տակ կապվել են ղազախական Dicosta-ի հետ՝ Keysight-ի արտադրանքը պատվիրելու համար, ինչպես նաև հետաքրքրվել Askarlab-ի միջոցով Rohde & Schwarz ապրանքների գնման մասին։ Ի պատասխան՝ համաձայնել են ուղարկել իրենց գնումների գնացուցակը և առաջարկել են նրանց կապել Ալմաթիում Rohde & Schwarz ընկերության ներկայացուցչի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի