Աջակցեք մեզ
Լուրեր
«Մեդիա կենտրոնում» «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծ. լրագրողական կազմակերպությունների մտահոգությունները» թեմայով մամուլի ասուլիս է կազմակերպվել: Բանախոս՝ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյան:
ՀՀ Նախագահը Սերժ Սարգսյան այսօր՝ նոյեմբերի 30-ին, երեք դատավոր է նշանակել: Հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով եւ հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2017 թվականի նոյեմբերի 17-ի ԱԽ-16-Ե-10, ԱԽ-16-Ե-11 եւ ԱԽ-16-Ե-12 որոշումներով ներկայացված եզրակացությունները` որոշում եմ. 1. Վահե Միսակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի …
Նոյեմբերի 29-ին, ժամը 19:30-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Թեղուտ գյուղի պղնձամոլիբդենային գործարանի չգործող պահեստային հատվածում, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է ԱԻՆ մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:10-ին, մարվել՝ 22:00-ին: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Թեղուտ» ՓԲԸ պղնձամոլիբդենային գործարանի մեխանիկների պահեստում (ընդհանուր մակերեսը …
Նոյեմբերի 28-ին Թուրքիայի զինված ուժերը սաhմանամերձ Քիլիս նահանգում զինտեխնիկա են տեղափոխել: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ զինտեխնիկայի տեղափոխումը սկսվել է այն բանից հետո, երբ Սիրիայի քրդական ուժերը իրենց վերահսկողության տակ գտնվող Աֆրին նահանգից կրակ են բացել մի քանի կմ հեռավորության վրա գտնվող սահմանամերձ Քիլիս նահանգի վրա։ Դրա հետևանքով 1 թուրք զինվոր է վիրավորվել. փոխանցում է EH-ն: …
2015 թվականի դեկտեմբերի 3-ին կառավարությունը իր1456-Ն որոշմամբսահմանեց ՀՀ պաշտպանության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայողների պարենային ապահովության կարգը (սննդակարգը): Հաշվի առնելով Զինված ուժերի և ոստիկանության շուրջ վերջին շրջանում առկա հանրային քննարկումները, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանրության դատին է ներկայացնում ծառայողների սննդակարգերը: Ստորև ներկայացնում ենք նշված 4 ուժային կառույցների ծառայողների սննդակարգերը: Այսպիսով, …
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության ծառայողի օրվա կապակցությամբ, տեղեկացնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Ուղերձում ասված է. «Ոստիկանության հարգելի՛ աշխատակիցներ եւ վետերաններ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության ծառայողի օրվա առթիվ: Մենք բարձր ենք գնահատում ձեր …
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում մահացել է 46 զինծառայող։ 46 զինծառայողներից 29-ը ժամկետային զինծառայողներ են, 17-ը՝ պայմանագրային։ Արձանագրված մահվան դեպքերից 17-ը տեղի է ունեցել ՀՀ-ում, 29-ը՝ ԼՂ-ում: Իսկ եթե այս 46 դեպքին գումարվում են նաև հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների զոհերը, ապա դեպքերի քանակը հատում է …
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: Նոյեմբերի 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 30-ին՝ կեսօրից հետո, սպասվում է տեղումների դադար: Դեկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային …
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի փեսան՝ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալ Վահան Մամիկոնյանը, դատելով եկամուտների հայտարարագրից, ետ չի մնում աներոջից։ Նա իսկական կալվածատեր է՝ 7 հողամաս, 1 մեքենա՝ TOYOTA CAMRY 2.5 GAS մակնիշի, 120 հազար դոլար, 80 հազար եվրո, 5 մլն․ դրամ, երբ աշխատավարձը կազմել է 3,7 մլն․ դրամ։ Աբրահամյանի մյուս …