«Ոչ» ասելը դասալքության պես կլիներ․ Արմեն Սարգսյան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ծրագրում եմ շարունակել հանդիպումների շարքը մինչ Խորհրդարանում հանրապետության նախագահի ընտրության օրը և, քանի որ թիվը շատ մեծ է, եթե ընտրվեմ էլ հանդիպումները կշարունակեմ։ Հետաքրքրությունն իմ մեջ այնքան շատ է, որ նույնիսկ եթե չընտրվեմ՝ կուզենամ շարունակել, որպեսզի ավելի խորը հասկանամ՝ ինչ է կատարվում երկրում, որտեղ ենք մենք և ուր ենք գնալու»,- «Ազատության» հետ հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջադրած ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը։

Նա դժվարացել է ասել՝ կա՞ր արդյոք մեկ բան, որն իրեն ստիպեց ասել «այո» Սերժ Սարգսյանի առաջարկին․ «Գործոնները շատ են՝ սկսած մեծ պատասխանատվությունից, որը դրվեց իմ առջև, որին ոչ ասելն ինչ-որ իմաստով դասալքության նման կեցվածք կլիներ։ Երկրորդը շատ լավ տեղյակ եմ, թե ինչ է կատարվում Հայաստանում, բայց երբ նախագահի թեկնածու ես և հանդիպում ես մարդկանց, թե՛ քաղաքական, թե՛ հասարակ գյուղացու, կամ արդյունաբերողի, թե՛ Արցախում, թե՛ Գյումրիում, լրիվ ուրիշ մոտեցում կա և քո մեջ և այն մարդկանց, որոնց հանդիպում ես»։

Արմեն Սարգսյանը նաև ասել էր, որ իր համար որևէ երկրում քաղբանտարկյալների առկայությունն անընդունելի է, սակայն հարցին՝ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, թե ոչ, վերջինս պատասխանել է․ «Քաղբանտարկյալն անհատ է, որն իր խղճի, քաղաքական կամ կրոնական կամ այլ սկզբունքների համար պատժվում է, հաճախ քաղբանտարկյալ են անվանում նաև մարդկանց, ովքեր ելնելով ինչ-որ սկզբունքներից՝ անհավասար ուժ են կիրառում ինչ-որ նպատակով։ Առաջին դեպքում ինձ համար ընդունելի չէ այդ խումբը մարդկանց, ովքեր իրենց խղճի բանտարկյալներն են։ Իհարկե խնդիրը պարզ չէ, եթե հարցում անեք որևէ միջազգային կազմակերպություն՝ չեմ տեսել, որ հայտարարի՝ այո, այսինչ անհատը քաղբանտարկյալ է»։

Անդրադառնալով Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպին, որի ընթացքում բռնության էին ենթարկվել ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները, Արմեն Սարգսյանն ասել է․ «Ինձ համար որևէ տեսակի բռնություն անընդունելի է, անընդունելի է երկխոսության բացակայությունը, որը փոխարինվում է ուժով: Անընդունելի է, որ այդ երևույթի մեջ ներգրավված են տղամարդիկ ու կանայք: Ես չեմ կարող արդարացնել նման երևույթը, որը ուժի կիրառման ձև է: Կոչ եմ անում բոլորին քաղաքակիրթ կերպով երկխոսություն սկսել: Բոլորին է կոչս ուղղված՝ նրանց, ովքեր իշխանության մեջ են, նրանց, ովքեր ընդդիմության մեջ են: Նման երևույթները մեզ վայել չեն»։