Կառավարության ամենաանհեթեթ որոշումները․ մեծատառ Ա-ն փոքրատառ դարձնելու փշոտ ճանապարհը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության նիստերը շուտով դռնփակ են լինելու. սա նշանակում է, որ հանրությունը զրկված կլինի գործադիրի որոշումներին ծանոթանալու երջանկությունից: Այսուհետ որոշումների մասին կտեղեկացնեն ընտրողաբար, որը կամենան. իսկ այդ որոշումները հաճախ այնքան անտրամաբանական ու զավեշտալի են, որ երբեմն դժվար է հավատալ, որ այն կայացնելու համար տարբեր տրամաչափի մի քանի տասնյակ պաշտոնյա հավաքվում է նիստերի դահլիճում:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, օրինակ, մշակել է մի որոշման մեջ փոփոխություն, որտեղ «վար» բառը փոխում է «վառ» բառով, «var» բառը՝ «VAr» բառով, «վար» բառը՝ «ՎԱռ» բառով: «ագ» բառի «ա»-ն էլ դառնում է մեծատառ: Եթե ընթերցողն այս ամենից ոչինչ չհասկանա, դա դեռ չի նշանակում, թե կառավարությունը որոշել է այբուբենի հետ խաղալ: Դա խիստ մասնագիտական է, ինչն ընկալելու համար պետք է կառավարության անդամ լինել:

Կամ, ասենք, պետական եկամուտների կոմիտեն որոշումներից մեկի նախաբանում «4-րդ մասը» բառերը փոխարինում է «1-ին մասը» բառերով և կարծիք ստանալու համար դիմում Ֆինանսների, Տնտեսական զարգացման և ներդրումների, Արդարադատության նախարարություններին: Առարկություն չկա, դե «մաս»-ը «մաս» է, ի՞նչ տարբերություն՝ 1-ին, թե՝ 4-րդ: Բայց արդարադատության նախարարությունը խորանում է որոշման ծալքերում ու հայտնաբերում աններելի սխալ՝ «հրապարակման օրվան հաջորդող օրը» բառերը պետք է փոխվի «հրապարակմանը հաջորդող օրվանից» բառերով: Եվ այսպես շարունակ:

Թվում է, թե նախարարների վրա «պլան» է դրված՝ ամեն նիստի մի քանի որոշում բերել: Իրենք էլ զբաղված մարդիկ են, հո չե՞ն ընկնելու նոր որոշումներ մշակելու հետևից: Ուստի նախորդ որոշումներն են նայում՝ ո՞ր տառը մի քիչ չի սազում տեքստին, ո՞րն արժե մի քիչ մեծացնել … ու ստանում ենք կառավարության՝ բոլորովին թարմ որոշումներ: