Վարչապետը հյուրանոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի զարգացման ուղիները

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Կարեն Կարապետյանը հյուրանոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի զարգացման հնարավորություններն ու դրան ուղղված հետագա քայլերը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կողմից մշակված «Երկրի առաջ մղման գործիք» նախագծին, որում ներառված առաջարկությունները միտված են զբոսաշրջության խթանմանը, օդային հաղորդակցությունների ընդլայնմանը, ներդրումների ներգրավմանը պետություն-մասնավոր համագործակցությամբ: Նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային փորձը: 

Վարչապետ Կարապետյանը նշել է, որ 2017 թվականի ընթացքում արձանագրվել է Հայաստան այցելությունների 24, իսկ զբոսաշրջության՝ 18,7 տոկոսի աճ: «Մենք ցանկանում ենք ձեզ հետ խորհրդակցել և կախված այն սպասումներից, որ մենք ունենք, համատեղ մտածենք ինչպես անել, որ և ձեր գործերը լավանան, և ձեր կրեատիվությունը մենք մաքսիմալ օգտագործենք: Այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ունենք այցելությունների 9,8 տոկոսի աճ, սակայն արդեն փետրվարին նկատելի է 20 տոկոսի աճ: Նախորդ տարի մենք ձեռնարկել էինք որոշակի գործողություններ, որպեսզի Հայաստանը որպես զբոսաշրջային երկիր լինի ճանաչելի: Այս ուղղությամբ 2018-ին ևս ունենք հստակ ծրագիր»,- ընդգծել է կառավարության ղեկավարը: 

Այնուհետև ներկայացված նախագծի վերաբերյալ հյուրանոցային տնտեսությունների ներկայացուցիչները հանդես են եկել իրենց դիտարկումներով և գնահատականներով, ներկայացրել զբոսաշրջության խթանմանն ուղղված տարբեր առաջարկություններ: 

Ամփոփելով՝ վարչապետը կոչ է արել լրացուցիչ, ավելի մանրամասն քննարկել ներկայացված նախագիծը Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ և առաջարկությունների վերջնական փաթեթը ներկայացնել կառավարության աշխատակազմ: