Հանրային խորհուրդը քննարկել է Քարակերտի քարաձուլարանի վերագործարկման հարցը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Քարակերտի քարաձուլման գործարան» ՓԲԸ-ն դիմել է Հանրային խորհուրդ, որպեսզի խորհրդի համապատասխան հանձնաժողովում քննարկվի քարաձուլարանի վերագործարկման հնարավորության հարցը:

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում հարցն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է մասնագիտական աշխատանքային խումբ, որն այցելել է գործարան, տեղում ծանոթացել գործարանի ներկա իրավիճակին և առկա ռեսուրսներին: Աշխատանքային խումբը ղեկավարել է Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի փորձագետ Գագիկ Դորունցը:

Ս.թ. փետրվարի 21-ին ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում տեղի է ունեցել նիստ, որի օրակարգային հիմնական հարցը վերաբերել է Քարակերտի քարաձուլարանի վերագործարկման հնարավորություններին: Նիստի ընթացքում Գագիկ Դորունցը մանրամասն տեղեկանք է ներկայացրել իրենց ուսումնասիրությունների վերաբերյալ՝ ներկայացնելով գործարանի պատմությունը, աշխատելու ժամանակահատվածում ցուցաբերած արդյունքները և այն պոտենցիալը, որը հնարավոր է օգտագործել նաև այսօր՝ վերականգնելով բազալտի սալիկների և բազալտի մանրաթելի արտադրությունը:

«Որպեսզի գործարանը հնարավոր լինի վերագործարկել, անհրաժեշտ է իմանալ, թե ինչ ծախսեր են անհրաժեշտ: Ուստի մենք առաջարկում ենք ֆինանսների ծավալը որոշելու համար ստեղծել մասնագիտական խումբ, որը պետք է իրականացնի գործարանի շենք-շինություններ, սարքավորումների գույքագրում, տեխնիկական զննում, որոնց հիման վրա կազմի արձանագրություն հայտնաբերված թերությունների մասին և մշակի գործարանի վերագործարկան տեխնիկական նախագիծ և նախահաշիվ»,-նշել է Գագիկ Դորունցը:

Քարակերտի քարաձուլման գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Սուրեն Գևորգյանը, ներկայացնելով գործարանի վերագործարկման անհրաժեշտությունը, նշել է, որ Հայաստանի տնտեսության զարգացման կարևոր ուղղությունններրց մեկը ոչ մետաղական հանքանյութերի համալիր վերամշակման կազմակերպումն է: «Ոչ մետաղական հանքանյութերը մեր բրենդն է, մենք կարող ենք մինչև 50-60 անուն արտադրանք ստանալ (փքապեռլիտից՝ ձայնաջերմամեկուսիչ սալիկներ, սննդի և քիմիական արդյունաբերության համար՝ ֆիլտրեր և այլն),  որոնք մրցունակ են միջազգային շուկայում և ապահովում են գերշահույթ: Ես իմ ասածի հիմնավորումները նաև ՀՀ կառավարություն եմ ներկայացրել: Ինչո՞ւ մենք մեր կարողությունը չենք օգտագործում»:

Օրակարգի հաջորդ հարցը կապված է եղել Տավուշի մարզում ինդուստրիալ էկոլոգիական պարկի ձևավորման և գործունեության ծրագրի հետ, որը ներկայացրել է գործարար Տարոն Սահակյանը: Գործարարը նախատեսում է Տավուշի մարզի ցիալիտի ոչ բնափայտային և բենտոնիտի պաշարների հիման վրա կազմակերպել արտադրություն, մասնավորապես բազալտի մանրաթելերի և բենտոնիտի հիման վրա՝ «բենտոմատ» հակաֆիլտրացիոն ծածկույթի արտադրություն:
ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը նշել է, որ օրակարգի երկու հարցերը փոխկապակցված են. «Քանի որ Տարոն Սահակյանի ներկայացրած ծրագիրը իրատեսական է, ուստի անհրաժեշտ է նաև բազալտի մանրաթելի արտադրություն, դա է պատճառը, որ մենք առաջարկում ենք քննարկել Քարակերտի քարաձուլարանի վերագործարկման հարցը»,-ասել է Սաֆարյանը՝ հավելելով, որ սա առաջին փորձը կլինի նաև արդյունաբերական կոոպերացիայի իմաստով:
Տարոն Սահակյանը առաջարկել է իր ծրագիրը և գործարանի վերագործարկման հարցը ներկայացնել Հանրապետության նախագահին՝ հիմնավորելով, որ այն պահապատասխանում է 2017 թվականին ՀՀ նախագահի կարգադրությամբ հաստատված՝ «ՀՀ բնական պաշարների կառավարման հայեցակարգի» պահանջներին, ինչպես նաև իրական հնարավորություն է ստեղծում միջմարզային կապերի ձևավորման և մարզերի համաչափ զարգացման ծրագրեր իրականացնելու համար:

Նիստի ավարտին, հաշվի առնելով շահագրգիռ քննարկման արդյունքում ներկայացված առաջարկությունները, որոշվել է կազմել տեղեկանք գործարանի վերագործարկման անհրաժեշտության մասին և ներկայացնել ՀՀ կառավարություն: Որոշվել է նաև առանձին քննարկում կազմակերպել Տավուշի մարզում ինդուստրիալ էկոլոգիական պարկի ձևավորման և գործունեության ծրագրի վերաբերյալ: