Քննիչն առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել և չարաշահել պաշտոնեական դիրքը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պաշտոնեական դիրքի չարաշահման, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրականացված նախաքննության ընթացքում բացահայտվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Լևոն Գրիգորյանն իր վարույթում քննվող քրեական գործով Ռ. Հ.-ի օգտին ապօրինի գործողություններ կատարելու և անգործություն դրսևորելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել:

Այսպես, Հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Նարսան» ՍՊԸ-ի փոխտնօրեն Ռ. Հ.-ն ամսական կայուն եկամուտներ ստանալու նպատակով Ա. Վ.-ի օժանդակությամբ զբաղվել է վաշխառությամբ, այն է` 2014-2015թթ.-ի ընթացքում բնակարանների ձևական առուվաճառքի պայմանագրերի կնքման, իսկ իրականում` որպես գումարի վերադարձման երաշխիք հիշյալ բնակարանների գրավադրման դիմաց մի շարք քաղաքացիների գումարներ է տվել, որոնց դիմաց նրանցից ստացել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանած բանկային տոկոսի  հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող` ամսական 2.5, 3 և 5 տոկոսադրույքներով տոկոսներ:

Ռ. Հ.-ի կողմից վաշխառություն կատարելու հիշյալ հանգամանքների, ինչպես նաև խարդախության եղանակով բնակարանների հափշտակություններ կատարելու դեպքերի վերաբերյալ քրեական գործով վարույթն իրականացրել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Լևոն Գրիգորյանը: Սակայն Ռ. Հ.-ի կողմից վաշխառությամբ զբաղվելուն օժանդակած Ա. Վ.-ն նախաքննության ընթացքում հիշյալ քննիչին առանձնապես խոշոր չափերով կաշառք է առաջարկել Ռ. Հ.-ի օգտին որոշակի գործողություններ կատարելու համար: Մասնավորապես, վաշխառություն կատարելու դրվագներով պատշաճ քննություն չկատարելու, Ռ. Հ.-ի նկատմամբ վաշխառության համար քրեական հետապնդում չիրականացնելու, ինչպես նաև հետագայում վերը նշված բնակարանների նկատմամբ դատարանի վճռով Ռ. Հ.-ին բարեխիղճ գնորդ ճանաչելու պայմաններ ստեղծելու համար Ա. Վ.-ն քննիչ Լ. Գրիգորյանին առաջարկել է 4.763.750 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար կաշառք: Քննիչն ընդունել է կաշառքի առաջարկը, սակայն հասցրել է ստանալ կաշառքի մի մասը` 952.750 ՀՀ դրամին համարժեք 2000 ԱՄՆ դոլարը:

Այսպիսով, վերը նշված հանցավոր արարքների կատարման` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքը չարաշահելու համար քննիչ Լ. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով: Վաշխառությամբ զբաղվելու համար Ռ. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ վաշխառությամբ զբաղվելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար Ա. Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քննիչ Լ. Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Վերջինիս վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: